Հավերժության թևեր


Երաժշտական գարնանամուտը մայրաքաղաքում պոռթկում է նորահաս բողբոջի նման£ Հանրության ընդհանուր տպավորությամբ` կախարդական փայտիկի մի հարվածով միաժամանակ Երևանում են հայտնվում մեծահամբավ կենդանի լեգենդներ Պինկաս Ցուկերմանը` «Zukerman Chamber players» և Էմիր Կուստուրիցան` «The no smoking orchestra» երաժշտախմբերով£ Օպերայինի նորանշանակ գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նորաոճ բեմադրամտահղացմամբ` բեմ են բարձրանում 2 բալետային ներկայացումներ` «Stabat Mater» և «Բախի կրքերը»£ Գարնանային երաժշտական զարթոնքը խորանում է Յուրի Բաշմետի գլխավորությամբ անցկացվող «Աննա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում» հնգօրյա համերգաշարով£ «Բախի կրքերը» և Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» մեկ գործողությամբ բալետային ներկայացումները տարիներ առաջ հմայել էին արդեն Վաշինգտոնի «Լիսներ» և «Կեյ» թատրոնների հանդիսատեսներին իրենց պլաստիկ հուզականությամբ, պարզ ու անպաճույճ արտահայտչականությամբ£ Անցյալ ամռանը ցուցադրվելով Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնում, Ռուդոլֆ Խառատյանի «Արքա» բալետախմբի կողմից, ջերմ ըմբռնում գտել£ Առաջնախաղերը այս գարնանամուտին, հայ արտիստների մարմնավորմամբ, ոչ միայն հուսադրեցին տեղի արվեստասերներին գրիգորովիչյան «Սպարտակ»¬ից վերսկսված հարությամբ` անկախական թոհուբոհում մարմրած մեր պարարվեստի, այլև հավատ ներշնչեցին ստեղծագործական երիտասարդացած խմբի ներթաքույց կարողությունների նորաբացահայտման ու հնարամիտ նկատելի զարգացման հանդեպ£ Տիեզերական անսահմանությունը խորհրդանշող դատարկ բեմում, նախաստեղծ գեղեցկությունը շեշտադրող համեստ հանդերձավորմամբ, տեսարան առ տեսարան թանձրացավ հոգևոր կենսուժը Բախի ու վաղամեռիկ Պերգոլեզիի փոթորկահույզ երաժշտության£ Հուզառատ վերապրումով նորովի իմաստավորեցին Stabat Mater (վշտահար մայր) օրհներգով արտահայտված տոկուն տառապանքները Մարիամ Աստվածածնի` ամբողջանալով Մարիամ Մագթաղենացու և Սուրբ Հովհաննեսի մայր Մարիամ մենապարերով£ Ներգործուն տպավորվելով զուգընթաց երգչախմբային, անհատ կատարումներով ու զուգերգերով£ Միջնարարով առանձնացումը հնարավորություն ընձեռեց անջատ¬անջատ ընկալելու և համադրելու յուրաքանչյուրի ենթաշերտերում խմորված խորախորհուրդ երաժշտամտորումների համամարդկային, վոկալով ուժգնացող շեշտադրումները£ Միաժամանակ` անսայթաք որսալու հարահոս վերերկրային զգացողությունների հավերժության գաղափարի հաստատուն կազմավորումը Բախի ու Պերգոլեզիի երկմիասնությամբ£ Համաշխարհային պարաբեմում արդիաշունչ փորձառությամբ հարստացած մեր կենդանի լեգենդներից մեկի` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի միանձնյա բեմավորմամբ (մտահղացումը, բեմադրությունը, ձևավորումը) ուշագրավ շարունակություն գտավ, փաստորեն, վերակազմավորումը արդի հայ դասական պարարվեստի£ Նորանշանակ գլխավոր բալետմայստերը, կարևոր համախոհություն կայացնելով միջազգային միտումներից գրեթե անտեղյակ մեր շնորհալի երիտասարդների և, առաջին հայացքից, արտասովոր իր բեմադրամտահղացման գեղագիտության ու նորահայտ պլաստիկ հնարքների միջև` հնարավորություն ընձեռեց նյութական ռեսուրսների անբավարարությունից տկարացող օպերային թատրոնի բալետախմբի ստեղծագործական առօրյան աշխուժացնելու, ձեռք բերած «մարզավիճակը» գեթ պահպանելու£ Թթվածնի թարմ հոսանքով արարելու կենսակունք գտած մոտ երկու տասնյակ սկսնակ ու արդեն ճանաչում վայելող արտիստները, իրենցում թրծելով մշտնջենական գաղափարներով հյուսվող վերացարկ ված բարդ երաժշտախոհերի առանցքային հարամնա հոգևոր բովանդակությունը, մանրանկարչական տպավորիչ պատկեր¬տեսարաններ են մարմնավորում£ Հստակեցնելով հնագույն ժամանակներից մեզ հասած խորհրդանիշների ենթիմաստները` փորձում վերապրել տարբեր մետաֆիզիկական ազդեցությունները տիեզերական գերհզոր ուժի` Երկիր մոլորակի ամբողջ կենսատարածքին սփռված բազմալեզու մարդ արարածին սերնդեսերունդ գենետիկորեն փոխանցվող դարավոր առեղծվածային զգացողությունների ընդհանրացմամբ£ Փոքրածավալ այս ներկայացումներով յուրովի, զրո դրամ ներդրումով ու համառ աշխատանքով, նախապատրաստվում է սկիզբը հաջորդ բեմադրության` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի մասսայական գունեղ թատերայնացման£ 2006¬ից օպերայինի նկատմամբ անհամեմատ ուշադիր մեր պետությունը, կարծում եմ, չի զլանա նպաստել դրա արժանաշուք իրագործմանը£ Օպերայինում պաշտոնական բարոյական և նյութական միաձույլ աջակցության են կարոտ, «Սպարտակ»¬յան կայուն վերաբերմունքի£ Եղած ու աշխարհի բեմերով սփռված ստեղծագործական ներուժը միանգամայն պատրաստակամ և ունակ է հրաշագործ արարման£ Միայն թե չնվազի վերազարթնած բարյացակամ հոգատարությունը, հնարավորինս հաղթահարվեն արդի հայ պարարվեստի լուծման կարոտ հիմնախնդիրները հանուն երկար սպասված վերընթացի ամրապնդման, չարգելափակվի ստեղծագործող անհատի ազատ, հավատընծա ինքնարտահայտումը£ Բնականոն դարձած ներկուլիսային խլրտումը մրցանակված ու հանիրավի կարևորվող միջակութ յունների, ինչպես արդեն զգացվում է, թափ է առնում£ Թույլ չտանք հերթական կապանքումը մշակութային նոր սլացքի, չէ՞ որ հավերժության մեր թևերը այդպիսով միայն ի զորու կլինեն ճգնաժամի ճահճից շուտով մեզ դուրս բերել£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ