Պատիժ` գինենենգներին


Ֆրանսիայում դատապարտել են գինեգործական շուկայի 12 մասնակիցների` Միացյալ Նահանգներում կեղծված գինի վաճառելու համար (հաղորդել է The Times¬ը)£ Դատավճռով հիմնավորվել է, որ մեղադրյալները ենթարկվել են 3 հազարից մինչև 180 հազար եվրո տուգանքի£ Բացի այդ, նրանցից մի քանիսը դատապարտվել են նաև պայմանական ազատազրկման£ Այդ կեղծարարության գլխավոր դերակատար ճանաչված Կլոդ Կուրսեն գինու վաճառքով զբաղվող ու այլ խարդախություններում ներգավված Ducasse ընկերության ղեկավարներից մեկն է և 45 հազար եվրո տուգանքից զատ վեցամսյա պայմանական ազատազրկման է դատապարտվել£ Գինենենգներն հասցրել են Միացյալ Նահանգներ առաքել 13,5 միլիոն լիտր (կամ 18 միլիոն շիշ) կեղծված գինի` վաստակելով շուրջ 7 միլիոն եվրո£ Ֆրանսիացի դատավորն իր կայացրած որոշման մեջ նշել է, որ «այդ չափի խարդախությունը լուրջ վնաս է հասցրել Լանգեդոկա գինիներին, որոնց համար ԱՄՆ¬ը կարևոր շուկա է»£ Իսկ 180 հազար եվրո տուգանված Sieur d°Argues ընկերության փաստաբան Մարի Բուռլանն էլ նշել է, որ ո°չ ամերիկացի վաճառողը, ո°չ գինի գնողները որևէ բողոք չեն ներկայացրել` ապրանքի ցածրորակության վերաբերյալ£