Հարուցվել է ևս 3 գործ


ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի հետաքննության գլխավոր վարչությունը 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ցեղասպանության և զանգվածային սպանությունների առթիվ քրեական գործի քննության ընթացքում ապացույցներ է ձեռք բերել` վրացի զինծառայողների կողմից Քրօրենսգրքի ևս 3 հոդվածների խախտման մասին£ - Հայտնաբերվել և փաստաթղթավորվել են փաստեր Հարավային Օսիայի խաղաղ բնակչության և ռուսաստանցի խաղաղարարների նկատմամբ վրացի զինվորականների կողմից կատարված միջազգային մարդասիրական իրավունքների և մարդու իրավունքների նորմերի բազմաթիվ խախտումներ,¬ տեղեկացրել է դատախազության ներկայացուցիչ Վլ. Մարկինը£ Նրա խոսքերով` ապացույցներ են ձեռք բերվել գրոհային ծանր զենքերի և միջազգային պայմանագրերով արգելված զինամթերքի ու 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբերի օգտագործման մասին£ Նաև հաստատվել է այն փաստը, որ վրացական կողմը հարձակումներ է գործել ռուս խաղաղարարների ու միջազգային պաշտպանությունից օգտվող հիմնարկների վրա£ Բացի այդ, հետաքննությունը հաստատել է, որ վրացական զորամիավորումներում մարտական գործողություններին մասնակցել են վարձկաններ, որոնց հավաքագրմամբ զբաղվել է երկրի ՆԳՆ¬ն£ Այդպիսով, ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ` «Պատերազմում արգելված միջոցներ և մեթոդների կիրառում», «Վարձկանություն» և «Հարձակում այն անձանց և հաստատությունների վրա, որոնք օգտվում են միջազգային պաշտպանությունից» հոդվածների հատկանիշներով£