Նույնիսկ ամենանոր ժամանակները սեփական անցյալի շարունակությունն են


Միակուսակցական համակարգի փլուզումից հետո, չգիտես ինչու` կուսակցական կամ քաղաքական գործունեությունն ամենամատչելին թվաց£ Եվ ինքնահռչակ քաղգործիչների հաղթարշավը ոչ միայն կայացած կառույցները, այլ, որ ավելի դժվարուղղելի է` մարդկանց պատկերացումներն ու վերաբերմունքը փոխեց քաղաքականություն կոչվածի ու քաղգործիչների նկատմամբ£ (Հիշում եք, չէ՞. 1990-ականներին մեկ տառափոխությամբ էին կնքել նրանց` քաղգործիքներ)£ Նախկիններին տեղ չկար նորերի շարքերում£ Սակայն նորերը շուտով «ինքնազտումների» կարիք ունեցան` մասնատվելով ու մասնատելով հասարակությունը, իսկ նախկին կոչվածներն առաջին պահի ընկճվածությունը շուտ թոթափեցին£ Նրանցից մեկն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Համաշխարհային Հայկական Կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում համոզմամբ` քաղաքական գործիչը նախևառաջ ազգային շահերով պետք է առաջնորդվի£ - Բարեբախտաբար` սկսել է կարևորվել մարդու անցած ճանապարհը£ Այդ առումով Դուք շահեկան վիճակում եք£ Միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են Ձեր հրապարակումները համամիութենական «Կոմսոմոլսկայա պրավդա», ապա` «Պրավդա» թերթերում, որոնց սեփական թղթակիցն էիք Հայաստանում£ Այնուհետև Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը դարձաք£ Ասել է թե` կուսակցական աշխատանքն անկախության «շնորհ» փորձարարություն չէր Ձեզ համար£ Դուք ոչ միայն ծանոթ, այլև ակտիվ մասնակիցներից եք 2 հասարակարգերի քաղաքականությունների£ Ինչպե՞ս եք գնահատում մերօրյա քաղաքական ոլորտը£ -Այո, մասնագիտությամբ ժուռնալիստ եմ և պարծենում եմ դրա համար. այն հասարակարգում ընթերցողի պահանջներն անհամեմատ մեծ էին£ Ամենակարևորը` լրատվամիջոցները հասարակական կարծիքի ձևավորման ամբիոն էին և ճշմարիտ արժեքների քարոզչամիջոց£ Սակայն, ինչպես ասում են` իմ սիրած մասնագիտությունից ինձ բաժանեցին և տեղափոխեցին կուսակցական աշխատանքի£ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա դրանում գլխավորը գործունեության, ծրագրերի ու նպատակների ուղղութ յամբ թափված ջանքերի արդյունքն է£ Իհարկե` այդ արդյունքին հասնելու միջոցները` նույնպես, որովհետև նպատակն իրագործելու համար ցանկացած միջոցի դիմողն ուղղակի բռնակալ մենիշխան է կամ պարզապես հանցագործ£ Սա բոլոր հասարակարգերում էլ նույնն է£ Խնդիրը քաղաքական, տնտեսական և քաղաքակիրթ այլ մեթոդներով նպատակին հասնելն է£ Սովետական Միությունում, առկա բոլոր արատներով, թերություններով հանդերձ, կար ամենագլխավորը` գաղափարախոսությունը, որն իշխանական բուրգին պարտադրում էր սոցիալական ճիշտ քաղաքականություն վարել£ Այս իրողությունն արդեն ընդունում են նաև նրանք, ովքեր մոլեգնորեն ժխտում ու ջնջում են սովետական տարիներին առնչվող ամեն ինչ£ Ինքս ժամանակին քննադատական հոդվածներ եմ գրել առանձին թերությունների դեմ, սակայն պետք է օբյեկտիվորեն վերաբերվել նաև դրականին£ Ոչ մեկը չի կարող ժխտել, որ Հայաստանը վերածնունդ ապրեց հենց այդ` «փնովելի» տարիներին£ Ասեմ ավելին, մեր Կենտկոմի բոլոր քարտուղարներն առաջնադասել են ազգային շահը£ Այսօր չենք կարող նշել նրանցից մեկի անունը, ով ապազգային քաղաքականություն է վարել` սկսած Աղասի Խանջյանից£ Անգամ Գրիգոր Հարություն յանը, որ ստալինյան բռնապետության ամենածանր տարիներին (1937-1953 թթ.) է եղել ՀԿԿ Կենտկոմի 1¬ին քարտուղար, 1947 թ. Ղարաբաղի հարցով դիմել է Ստալինին£ Նույնն արել են և Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը` իրենց պաշտոնավարման տարիներին£ Չմոռանանք` հենց այն տարիներից մտավորականության պահանջով մեր Սահմանադ րության պետական լեզուն հայերենն է£ Այսօր դա կարող է սովորական օրինաչափություն դիտվել, բայց այն ժամանակները… - Ասում եք` մտավորականության պահանջով ու ճնշմամբ. բայց դա որպես քաղաքական պայքար չէր «մեծարվում», և ազգամետ ոչ մի կարևորագույն քայլ չէր ուղեկցվում անվանարկումներով, մի խումբը մյուսին վատաբանելով ու վարկաբեկելով£ - Ասում են` այն տարիներին ընդդիմություն չի եղել£ Իհարկե եղել է, այն էլ` բավական լուրջ. մտավորականներն իրենց պահանջները, դժգոհությունները ներկայացնում էին ստեղծագործական միությունների ժողովներում, պլենումներում£ Ի շահ ժողովրդի բազմաթիվ հարցեր են լուծվել Պ. Սևակի, Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Հ. Սահյանի և մյուս մտավորականների շնորհիվ£ Կուզենայի, որ հատկապես երիտասարդներն իմանան` 1960-ական թվականներին արդեն Հայաստանում ձևավորվել էր գիտական մտքի մի ողջ համաստեղություն. համաշխարհային համբավ էին վայելում մեր բազմաթիվ գիտնականներն ու ստեղծագործողները, որոնցով հպարտանում էինք բոլորս£ Լայնամասշտաբ շինարարությունը, զարգացած արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը երկրի կայացածության երաշխիքն ու լավագույն ապացույցներն էին£ Սովետմիությունում Հայաստանն ամենակրթված ազգն էր` հենց վիճակագրական տվյալներով£ Այսինքն` մենք արդեն իսկ կայացել էինք որպես ազգ` իր ուրույն նկարագրով, որին ճանաչում ու գնահատում էին նաև դրսում£ - Այո, մեր ամենամեծ հարստությունը մտավոր ներուժն է, որը մասամբ տարհանվեց, իսկ երկրի ներսում անկում ապրեց£ - Դա շատ լուրջ խնդիր է, որին հավանաբար առանձին գրքով կանդրադառնամ£ Այդ երևույթը միայն մեր ներքին խնդիրներով չէր պայմանավորված, այլ ԽՍՀՄ փլուզումից հետո կատարված փոփոխություններով£ Եվ, ընդհանրապես, դեռ վերջնական գնահատական չի տրվել Միխայիլ Գորբաչով երևույթին. մարդ, ով այսպես կոչված բարեփոխումներ իրականացնելու` Արևմուտքի պատվերի դիմաց ընդամենը 3,5 միլիարդ դոլար խնդրեց. աղքատի հոգեբանություն, ինչը նրա էությունից էր բխում£ Այն օրերին ես ականատեսն էի այն ամենի, ինչ կատարվում էր պոլիտբյուրոյում£ Դա առանձին թեմա է£ - ԽՍՀՄ փլուզումը Հայաստանից սկսվեց, ինչը վկայում էր, որ խորհրդային կապանքները չէին կաղապարել մեր ժողովրդի մտածողությունը£ - Հայաստանի ղեկավարությունն այն ժամանակ անպատրաստ էր. իհարկե` չպետք է անտեսել նաև կենտրոնի պահանջներն ու թելադրանքները£ Նրանք չկարողացան պարզ զրույցներ, ուղղակի հանդիպումներ ունենալ զանգվածների հետ£ Մինչդեռ Ղարաբաղյան շարժումն օգտագործելով` իշխանության եկան անձինք, ովքեր մարդկանց հետ աշխատելու և պետական կառավարման փորձ չունեին, ընդհանրապես կապ չունեին քաղաքականության հետ£ Շատ համեստ ապրած այդ երիտասարդները, իշխանության բուրգի գագաթին հայտնվելով, չկարողացան հաղթահարել գայթակղությունը£ Եվ սկսվեց` «այս սարն իմն է, այն ծառն իմն է» ագահությունը£ Նրանք ոդեգրեցին այսպես կոչված ազատական գաղափարախոսությունը (սոցիալիստականը թույլ չէր տա` նրանց իրականացրած սեփականաշնորհումը կատարել), որն Արևմուտքում կառավարելի է ու կարգավորվող£ Բայց այստեղ անհրաժեշտ էր անվերահսկելի իշխանություն հաստատել£ Արդյունքը տնտեսության հիմնիվեր քայքայումն էր£ Նույնիսկ ծանր արդյունաբերությունը, որի քայքայումն անխուսափելի էր, կարելի էր վերապրոֆիլավորել և պահպանել Հայաստանում առկա տնտեսական ներուժը£ Նույն անթույլատրելի մեթոդներով հողի հետ վարվեցին. սեփականաշնորհեցին, և գյուղացին էլ պարտադրված վերցրեց` չունենալով ո°չ տեխնիկա, ո°չ սերմացու ու բուժանյութեր£ Դարձյալ` անկում, որն առ այսօր շարունակվում է£ Նույնը` գիտության, մշակույթի, արվեստի, կրթության… բոլոր¬բոլոր բնագավառներում£ Մի ամբողջ սերունդ ավելորդ դարձավ. սկսվեց արտագաղթը, որի պատճառը միայն սոցիալական դժվարությունները չէին£ Դա մեր ամենամեծ ողբերգությունն էր£ - Մեծագույն չարիքը նաև ժողովրդի հոգեբանության խաթարումն էր. որպես բարձրագույն արժեքներ` հրամցվեցին միայն փողն ու դիրքը, իսկ մտավորը, գաղափարականն ու հոգևորը վտարվեցին բոլոր հարաբերություններից£ Հավատն է կորել և հարգանքը` մարդու և իշխանավորի հանդեպ£ Անկախացած մեր պետության 1¬ին իշխանավորներն իսկապես ժողովրդի ընտրյալներն էին, սակայն պետության ղեկին տիրանալուց հետո ժողովուրդն ընդամենն ընտրությունից¬ընտրություն հիշվող «սիրելի ընտրող» դարձավ£ - Չափազանցնում եք. նրանք ընտրյալներ չէին. ժողովրդի մի մասն էր նրանց ընտրել, իսկ հրապարակված տոկոսները կեղծված էին£ Իրենց իսկ հրապարակած ազատական գաղափարախոսությունն էլ ընդամենը ծխածածկույթ էր` երկրի ունեցվածքն իրար մեջ բաժանելու համար£ Տասնամյակների ընթացքում ձեռք բերված մեր հոգևոր ու նյութական արժեքները կորցրինք մի քանի տարում, որովհետև իշխանության եկածները ոչ միայն շլացել էին իրենց թռիչքից, այլև դրսի ուժերի կամակատարն էին դարձել£ Որքան էլ Լ. Տեր¬Պետրոսյանն ու նրա մերձավորները փորձեն իրենց սուրբ ներկայացնել, միևնույն է` ժողովուրդը չի կարող մոռանալ իր նվաստացման տարիները£ Կամ, եթե հարցնեք, թե ի՞նչ արեց Ռ. Քոչարյանը, կպատասխանեմ հակիրճ` «Երևանի Կենտրոնը ցուցափեղկ սարքեց»£ Առաջին հայացքից կարծես ամեն ինչ շքեղ է, բայց այդ արտաքինի տակ դատարկություն է` էություն չկա£ Ո՞ւմ է հավատում ժողովուրդը, նրանց, ովքեր իրավունք ունեն խոսել բարոյականությունից և գործով են ապացուցում, որ իշխանությունը սոսկ սեփական շահերն ու միայն թիմակիցներին բավարարելու միջոց չէ£ Այնպես որ` մեզ համակարգային ամբողջական փոփոխություններ են պետք. ասել է թե` ոչ միայն տնտեսական ու սոցիալական, այլ նաև բարոյահոգեբանական արժեհամակարգի£ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում դրական միտումներ տեսնում եմ, բայց պաշտոնավարման 2 տարիների ընթացքում նա ավելի մեծ քաղաքական կամք պետք է դրսևորեր` ժողովրդի իրական վստահությունը շահելու. դիցուք` օլիգարխների ախորժակն ու դատական համակարգը սանձահարեր, կամ, կոռուպցիայի դեմ պայքարն այնքան բացորոշ պետք է լիներ, որ տեսանելի ու զգալի դառնար բոլորին, և տնտեսության հետընթացը միայն ճգնաժամով չարդարացվեր£ Գների այսպիսի անհասկանալի բարձրացումն ավելի չի՞ խորացնելու հիասթափությունն ու հուսահատությունը… - Այդպես է, իհարկե, բայց չէ՞ որ Ս. Սարգսյանը շատ ծանր ժառանգություն ստացավ` Մարտի 1¬ի տեսքով. դրա հետևանքները հարթելը և օլիգարխներին զսպելն ու դատական իշխանությունը սանձելը, ընդունենք, որ դյուրին գործ չէ£ Առավել ևս` ամեն գնով պետք է խուսափել ցնցումներից£ - Այո, Մարտի 1¬ը դաժան «նվեր» էր Լ. Տեր¬Պետրոսյանից, Ռ. Քոչարյանից£ Բայց Սերժ Սարգսյանի մի շարք արժանիքները գնահատելով հանդերձ, պետք է կրկնեմ` ժողովրդի համար ամենացավոտ խնդիրը արդարությունը չվերականգնելն է£ Այդ ուղղությամբ ամենաաննշան փոփոխությունն իսկ կվերադարձնի ժողովրդի վստահությունը£ Իսկ իշխանութ յունը կայանում և երկիրը կայունանում է այն դեպքում, երբ առկա են ժողովրդի վստահությունն ու սոցիալական արդարությունը£ Պետական ամբիոններից էլ խոսվում է օլիգոպոլիայի մասին, բայց միայն քննադատելով այն ո°չ կվերանա, ո°չ էլ կվերանայի իր վարքագիծը£ Մի փոքրիկ խումբ կազմող մեծահարուստները շարունակում են մնալ անձեռնմխելի, իսկ հարկային օրենքների ամբողջ ծանրությունը շարունակում ենք բարդել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ուսերին£ Ասելիքս է` որ նոր դժգոհություն ների ալիք բարձրացնել պետք չէ. մի՞թե պետությունը անկարող է վերահսկել գների աննախադեպ ու ոչնչով չարդարացվող բարձրացումը, որով հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն իսպառ ընչազուրկ են դառնում£ Այդ դեպքում ժողովուրդն ինչպե՞ս հավատա ու վստահի իշխանությանը£ - Արդյո՞ք ճիշտ է միայն հարկերով բյուջեն լցնելը£ Արդյո՞ք պետական ձեռնարկությունների գոյությամբ չեն լուծվի մերօրյա ամենաբարդ խնդիրները` գործազրկության վերացում, մասնավորի հետ առողջ մրցակցություն և գնաճի զսպում£ - Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև դա նեոլիբերալիզմի վախճանի օգտին է խոսում£ Ի դեպ` ողջ աշխարհին պատուհասած այս ճգնաժամը ոչ այնքան տնտեսական ու ֆինանսական էր, որքան` համակարգային. սա միջազգայնորեն ճանաչված մասնագետների կարծիքն է£ Բոլորը եկան մի եզրահանգման, որ կապիտալիստական կոչվող համակարգն սպառել է իրեն ու այլևս վերակենդանացման հնարավորություն չունի£ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ աշխարհը կանգնած է նոր համակարգի շեմին, և սպառված, վերացող երևույթներից ժամանակին չհրաժարվելը տխուր հետևանքների է հանգեցնում£ Պետական կարգավորման անհրաժեշտության մասին խոսելով` մենք նկատի ունենք նաև այն, որ պետությունը պետք է ունենա համապատասխան լծակներ, որպեսզի մրցակցություն ապահովի և արգելի մենաշնորհը£ Նույնիսկ համաշխարհային բանկի ներկայացուցիչը վերջերս հայտարարեց, որ մեզ այլևս վարկեր չեն տրամադրի` եթե մենաշնորհը չվերացվի£ Աշխարհում ամենաազատական Միացյալ Նահանգները, ինչպես և Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան ինչ¬որ չափով պետական սեփականություն դարձրին մասնավորը և այդ կերպ հիմա կարգավորում են իրավիճակը£ Հայաստանը չունի այդ հնարավորությունը, բայց օր առաջ հարկ է օգտագործել դեմոկրատական սոցիալիզմի հիմնարար սկզբունքները£ Մենք հայտարարեցինք, որ երկրում դրական ոչ մի փոփոխութ յուն չի լինի, եթե չփոխվի իշխանությունների գաղափարախոսությունը և եթե չհրաժարվենք օլիգարխիկ հասարակությունից£ Մեր կուսակցության կարգախոսը հենց այդ մտահոգությունից է ծնվել` «Շուկան այնքանով, որքան հնարավոր է, պետական կարգավորումն` այնքանով, որքան անհրաժեշտ է»£ Սա եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար սկզբունքն է, և կիրառելի չի դառնում մեզանում£ - Քաղուժը կայացած և կենսունակ է այնքանով, որքանով այն ազդեցություն ունի քաղաքական զարգացումների, գործընթացների վրա£ Ընդդիմություն¬իշխանություն պայմանական սանդղակի ո՞ր հատվածում է Դեմկուսը և ունի՞ կամ արդեն ներկայացրե՞լ է որոշակի առաջարկներ` նպաստելու երկրում կատարվող-կատարվելիք վերափոխում ներին£ - Լևոն Տեր¬Պետրոսյանի օրոք մենք միայն լրջագույն քննադատողի դիրքերից էինք հանդես գալիս և նրանց ծրագրերին չէինք միանա, որովհետև համոզված էինք, որ ոչինչ չեն անելու£ Ռոբերտ Քոչարյանին էլ մենք հիմնականում քննադատել ենք, որովհետև տեսնում էինք, որ առաջարկները չեն ընկալվում, և քայլ չի արվում` իրավիճակը շտկելու£ Եթե ՀՀ I Նախագահին մենք համարում էինք ինքն իրենով հրապուրված նարցիս, ով որևէ մեկին չի լսում, իսկ 2¬րդ Նախագահն էլ չափից ավելի ինքնավստահ էր` համոզված, որ միայն ինքն է ճիշտ, ապա գործող Նախագահի պահվածքը ողջունելի է. լսել, քննարկել, վերլուծել` որոշում կայացնելուց առաջ£ Թարմ օրինակ բերեմ. հայ¬թուրքական հարաբերությունների առնչությամբ լսելով կուսակցությունների ղեկավարների, Սփյուռքի և հասարակության ներկայացուցիչների կարծիքները, Սերժ Սարգսյանը վերափոխեց իր դիրքորոշումը£ Կամ, ինչպես տեղյակ եք` մեր կուսակցությունը վերջերս հայտարարեց, որ նեոլիբերալիզմի վախճանին չեն հավատում միայն ՀՀ իշխանությունները£ Բայց անցյալ շաբաթ համոզվեցինք, որ արդեն հավատում են. Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վերահսկողական ծառայության պետը դատախազության և հարկային մարմինների ներկայացուցիչների հետ արդեն իսկ փորձում են հայտնաբերել ու պատժել ստվերում աշխատող գործարարներին£ Կառավարությունն էլ իր հերթին փորձեց նման քայլ կատարել£ Դա մեզ, իհարկե, ուրախացնում է£ Ուստի ներկա պահին մենք կբավարարվենք մեր այս կարգավիճակով և կշարունակենք մեր առաջարկները ներկայացնել£ Հայաստանի Դեմկուսի նպատակն է երկրում հնարավորինս արդարություն ապահովել£ Կարևորը` որ կայուն վիճակ լինի, և արթնանա ժողովրդի վստահությունն` իշխանություն ների հանդեպ£ Չնայած` որպես սոցիալիստամետ կուսակցություն, մենք հասկանում ենք, որ մեր ծրագիրը` Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը, մե°նք կարող ենք լիարժեքորեն իրականացնել£ Իհարկե` մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընկալում և ընդհանուր առմամբ ընդունում են մեր գաղափարական առանձնահատկությունն ու պատրաստ են մեզ հետ միասին իրականացնել նշածս համակարգային փոփոխությունները£ Եվ 2012 թ. կայանալիք խորհրդարանական ընտրութ յուններին մասնակցելու ենք` մեր ողջ զինանոցով£ Պոզիտի՞վ է մեր այսօրվա պահվածքը£ Հավանաբար` այո£ Ես չեմ կարծում, թե իշխանական կառույցներում չընդգրկված քաղուժերը միմիայն թերությունները պետք է դատափետեն£ Նաև իրենց կառուցողական առաջարկներով պետք է իշխանություններին մղեն` չշեղվելու արդարության ճանապարհից£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ