ԱՅ ՔԵ˜Զ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ


 

Ըստ շրջանառվող լուրերի, Արաբկիրի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը` «Լֆիկ Սամոն», ընտրակաշառքի ռեկորդային չափ է սահմանել` 80 հազար դրամ: Եթե հաշվարկենք, որ Ալեքսանյանին այս ընտրատարածքում առնվազն 10-12 հազար ձայն է պետք, ապա պարզ կլինի, թե որքան գումար է ծախսելու Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` հերթական անգամ խորհրդարան մտնելու համար: Նրան այսպիսի ծանր վիճակի առջև է կանգնեցրել ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով այս նույն ընտրատարածքում առաջադրված է պատգամավորության թեկնածու: Իհարկե, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, որի նախագահն է Ալեքսանյանը, ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի իր ղեկավարին: Արդեն աջակցության խոստումներ է հնչեցրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, սակայն իսկապես ծանր պայքար է սպասվում Ալեքսանյանին: Տեղեկություններ կան, որ քարոզարշավի օրերին նրա դեմ ելույթներով հանդես են գալու նաև Շիրակի մարզից մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր քննադատելու են «Լֆիկին»` շաքարի ճակնդեղի դիմաց նվաստացուցիչ գներ սահմանելու համար: Մի խոսքով, այս անգամ նրա «նժույգը» հեշտութ յամբ չի սավառնի ԱԺ-ի գլխավերևում: