ՕԵԿ-Ը ԽԱԽՏԵՑ


 

Ապրիլի 7-ին, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ «Օրինաց երկիրը» մայրաքաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել` այսպիսով խախտելով քարոզարշավի մեկնարկի մասին օրենսդրական դրույթը: Իհարկե, «մենք ազնիվ ենք» աղաղակող Արթուր Բաղդասարյանը կարող է ասել, թե իրենց հանրահավաքը նվիրված էր Մայրության ու գեղեցկության օրվան, սակայն հանրահավաքի ընթացքում գրեթե մոռացության մատնվեցին կանայք: Փոխարենը` նախընտրական ելույթներ ունեցան Մհեր Շահգելդյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, նախկին պահեստապետ Խաչիկ Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանն ու ՕԵԿ-ական մյուս «արծիվները»:

Ուշագրավն այն է, որ ԸՕ համապատասխան դրույթը խախտող միջոցառման մասին տեղեկատվությունը ներկայացվեց Հայաստանի գրեթե բոլոր առաջատար հեռուստաըն կերությունների թողարկումներով, իսկ Տիգրան Մուկուչյանի ղեկավարությամբ գործող ԿԸՀ-ն հերթական անգամ լռություն պահպանեց օրենքի խախտման փաստի պայմաններում: