Ամենանշանավոր սիրուհիները


Տղամարդկանց մի մասը սիրուհիներին վերաբերվում է որպես գեղեցիկ խաղալիքի, ում հետ կարելի է միայն զվարճանալ: Ոմանք էլ սիրուհի ընտրում են` գնահատելով նրանց ինտելեկտը: Մարդկության թույլ սեռին, թերևս, լավագույնս ընկալել է Օսկար Ուայլդը` պնդելով, որ կանայք ստեղծված են սիրո համար: Եվ իրականում էլ տարբեր դարերում ու ամենատարբեր հասարակարգերում ապրած բազմաթիվ կանայք պատմության մեջ մնացել են ոչ թե խելացիության, այլ` գեղեցկության և նշանավոր տղամարդկանց գայթակղելու շնորհիվ:

Այդ սիրուհիներից շատերը բնավ ցայտուն գեղեցկություն չեն ունեցել, բայց հաջողել են գերել իրենց ընտրյալին: Եվ նրանց անունները մնացել են պատմության էջերում և նույնիսկ դարերի խորքից հետաքրքրում են ժամանակակից կանանց ու այրերին:

Հիշենք նրանցից մի քանիսին:

ՎԱԼԵՐԻԱ ՄԵՍԱԼԻՆԱ. Պատմության մեջ նա մնացել է որպես ամենաանառակ մի անձ: Չնայած իր բարձր կարգավիճակին (նա Կլավդիոս կայսեր կինն էր), Վալերիան Հռոմում բառացիորեն դարձել էր վավաշոտության ու անառակության մարմնավորում:

Մեսալինան ապրել է մ.թ.ա. I դարում: Ժամանակակիցները ասել են, որ նա ավելի անառակ էր, քան Ներոնը, ով հայտնի է իր վայրագ խրախճանքներով, հարեմներով, պոռնկատներ դարձրած պալատներով: Մեսալինան նույնպես այցելել է Հռոմի հասարակաց տներից մեկը` այնտեղ պոռնկուհու տեղ զբաղեցնելով: Պատմել են, որ միայն այդ կերպ էր նա կարողանում բավարարել իր կրքերը: Վալերիայի այս վարքագիծը երկար ժամանակ չէր նկատում սիրուց կուրացած ամուսինը, և տարփուհին հանդգնեց հերթական սիրեկանին պալատում ընդունել: Սակայն նրա անբարո մտադրությունը հայտնի դարձավ, և 28-ամյա անառակուհին սպանվեց կայսեր հրամանով:

Առանց այդ սպանության էլ Մեսալինայի մոտալուտ մահն անխուսափելի էր: Պատմաբաններն ասում են, որ նա վարակված էր սիֆիլիսով: Այնպես որ` սպանությունն ինչ-որ իմաստով փրկություն դարձավ:

ԿԼԵՈՊԱՏՐԱ-ն համարվում է ամենաիմաստուն ու խելացի սիրուհիներից մեկը: Արտաքնապես նա գեղեցկուհի չի համարվել, սակայն եղել է Հին աշխարհի ամենասկանդալային անձանցից մեկը: Նրա պատճառով իրար դեմ մարտնչել են հզորագույն պետությունները: Կլեոպատրայի հետ անցկացրած գիշերի համար նրա հերթական սիրեկան-ստրուկը վճարել է կյանքով, բայց դա չի խանգարել, որ տղամարդիկ ձգտեն մերձենալ նրա հետ: Տղամարդիկ ձգտում էին այս կնոջը տիրանալ ուժով ու գգվանքներով, իսկ առավոտյան արթնանալ ոչ միայն կենդանի, այլ` որպես Եգիպտոսի թագավոր: Այդուհանդերձ, Կլեոպատրան շարունակում էր սպանել իր տարփածուներին:

Հին Եգիպտոսն ուսումնասիրող մասնագետները նրան անվանում են ազատ սիրո առաջին մունետիկներից մեկը: Ասում են, որ նա շատ հմուտ էր սիրո գործերում և մինետի մեծ վարպետ. հավանաբար հենց դա էլ գայթակղո՞ւմ էր Անտոնիոսին: Հին հույները Կլեոպատրային անվանում էին Մերիոհանե, ինչը բառացի թարգմանվում է «կոճակները բաց», «հազար բերանով կին»: Այս սիրուհու մյուս մականունն էր «հաստաշրթունք»:

Չնայած Կլեոպատրան երկիրը լավ կառավարելու անուրանալի ձիրք ուներ, բայց նրան խանգարում էին մարմնական ցանկությունները: Բացի այդ, նա ներողամիտ էր իր նշանավոր սիրեկանների հանդեպ: Կեսարի համար նա համեստ և խելացի կին էր, իսկ Անտոնիոսի համար` մարմնական հաճույքների կատաղի որսորդ: Անտոնիոսի հանդեպ սերը ողբերգական եղավ. զույգը որոշեց հակադրվել Հռոմին, ինչի համար էլ թագուհին իր կյանքով վճարեց:

ՖՐԻՆԱ. Հունական այս հետերան (թեթևաբարո կին) նաև հայտնի էր իր գեղեցկությամբ: Նա վաստակում էր որպես բնորդուհի, իսկ արտաքին հին արվեստագետները նրա տեսքով Ափրոդիտեի նկարներ ու քանդակներ էին կերտում: Ժամանակակիցներն իրենց գրառումներում նշել են, որ Ֆրինան շատ ամոթխած էր և անչափ դժվարությամբ էր մերկանում: Նույնիսկ իր սիրեկանների հետ նա հանդիպում էր մթնով: Սակայն դա չի խանգարել, որ այս հետերային դատապարտեն` հանրապետության կրթված քաղաքացիների վրա բացասական ազդեցություն ունենալու համար: Իսկ երբ նրան մահապատժի էին տանում, Ֆրինայի պատառոտված հագուստի տակից հանրությունը տեսավ նրա մարմնի կատարելությունը: Ու հենց այդ պահին հետերային արդարացրին, որովհետև որոշված էր, որ աստվածային մարմնում չի կարող անառակ հոգի լինել:

ԹԱԻՍ ԱԹԵՆԱՑԻ. Սանձարձակ այս հետերուհին հռչակավոր էր նրանով, որ գայթակղել էր Ալեքսանդր Մակեդոնացուն: Չնայած պոռնկուհի էր, բայց հայտնի էր իր անմատչելիությամբ: Նույնիսկ մեծ զորավարին հրապուրել էր այն, որ նա չէր տրվում ոչ մի հարստությամբ ու գանձերով: Կինը Ալեքսանդրին ասել էր, որ նա պետք է նախ գրավի իր սիրտը, և այդժամ նրա առջև անձնատուր կլինի ողջ աշխարհը:

Հետագայում Թաիսը կարողացավ գրավել եգիպտական Փթոլեմեոս 1-ին թագավորի սիրտն ու ամուսնացավ նրա հետ: