Տնտեսում` գերմանական ձևով


Ուսանելի փորձ է. վերջին 5 տարում Գերմանիայում կրճատվել է նախարարությունների աշխատակիցների քանակը` էականորեն նվազեցնելով բյուջետային ծախսերը:

Երկու Գերմանիաների միավորումից հետո դրանց երկու մայրաքաղաքներում` Բոննում ու Բեռլինում գործող նախարարությունները բավական ծախսատար են համարվել: Հիմա արդեն ավելի մեծ դեր է վերապահվում Բեռլինին:

24 տարի առաջ բունդեստագը որոշել էր խորհրդարանը տեղակայել Բեռլինում, իսկ նախարարությունները բաշխել 2 քաղաքներում: Նախարարությունների աշխատակիցների շուրջ 40 %-ը (մոտ 7 հազար մարդ) աշխատում է հին մայրաքաղաքում` Բոննում, իսկ 60 %-ը (մոտ 10,5 հազար մարդ)` Բեռլինում: 2008 թվականից հետո Բոննում գործող նախարարությունների պաշտոնյաների քանակը նվազեցվել է 2000-ով, իսկ Բեռլինում աճել է 1500-ով:

Ընդհանուր առմամբ` ընթացիկ տարում ծրագրված է նախարարությունների վրա ծախսել 7,7 միլիոն եվրո, ինչը 1,3 միլիոնով պակաս է նախորդ տարվա ծախսերից (գրել է DW-ն):