ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, ԹԵ՞ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ


Հարցի պատասխանը հստակ է` ինքնա·ովազդ: Ոչ ոք` ո°չ կուսակցության, ո°չ մեծամասնականի թեկնածու, չի ·ովազդում իր քաղաքական (՞) ծրա·րի առավելությունները: Այսինքն` կամա-ակամա պետք է նշի իր (կամ կուսակցության) ծրա·րի շահեկան տարբերությունները մյուսներից: Բոլորն անխտիր, նաեւ 6-9 հո·անոց համամասնականի «բնակիչները», իրենց խոստումներում կտրուկ բարձրացնում են աշխատավարձերը, կտրուկ իջեցնում ապօրինությունները, կտրուկ բարձրացնում են թոշակները (նաեւ` կենսա-, կրթա-), կտրուկ իջեցնում են կոռուպցիոն ռիսկերը, կտրուկ..., կտրուկ... Գոնե տարբերակվեն կառավարության ծրա·րերում նշված աճի տեմպերից: Հաշվարկը մեկն է` ոչ ոք չի համեմատի, եւ իրենց ասածը կցնցի ընտրողի արդեն հիմնովին ցնցված միտքը, հո·ին: Ջրալի են խոստումները, որ բացեիբաց հայտարարում են... հանցա·ործության կատարման մասին. ընտրական, ասֆալտ, մանկապարտեզի, դպրոցի պատուհանների ապակիներ, պարարտանյութ, քիմիկատներ, ոռո·ման ջուր, ·ազ,... Ցանկը շատ է մեծ: Ցավոք, այդ խաբեությանը լծվում են նաեւ լրատվամիջոցները: Միայն թե վճարիր: Եվ այդ ողջ ապօրինությունը, ավելին` հանցա·ործությունը (ընտրակաշառքը հանցա·ործություն չէ՞) ներկայացվում է որպես հրեշտակային բարե-·ործություն... Կուսակցությունները հսկայական ·ումարներ են ծախսում ընտրական շտաբների վրա, ·ովազդով զբաղվողները չեն դժ·ոհում ստացվող ·ումարներից (դրանք, իհարկե, չեն ձեւակերպվում): Բայց նրանք չեն հետաքրքրվում, թե ի՞նչ են խոսում-·րում իրենց կուսակիցները: Թեկնածուների մեծ մասը չի խորհում, թե ինչ հարց տրվեց եւ ինքն ինչ պատասխան է տալու: Միայն թե անունը եւ լուսանկարը երեւան, տպա·րվեն: «Իսկական իրավունք» թերթը «ժամանակն է մտածել բարեկեցիկ երկիր ունենալու համար» վերնա·իրն ունեցող հոդվածում ապրիլի 24-ին ներկայացրել է թիվ 16 ընտրատարածքում (Արարատի մարզ, Մասիս քաղաք եւ հարակից տարածք) առաջադրված թեկնածուին` Վաչիկ (ընտրացուցակում` Տի·րան) Ստեփանյանին: Ակնհայտ է, որ հրապարակումը եղել է ոչ առանց թեկնածուի խնդրանքի` լուսանկարը թերթին հանձնելուց բացի, թեկնածուն նաեւ պատասխանել է թղթակցի հարցերին: Ե°վ հարցն է հեղինակազրկող, եւ° պատասխանը: Նման հարցազրույցը օ·ո՞ւտ է բերում թեկնածուին, թե՞ հիմնովին վնասում է նրան: Որքան էլ հոդվածի հերոս Վաչիկ (՞) Ստեփանյանի մրցակիցը չարչարվեր, միջոցներ վատներ` նման հուժկու հարված չէր հասցնի նրան: Հրապարակումից բացահայտ երեւում է, որ թեկնածուն բացարձակապես պատկերացում չունի խորհրդարանական աշխարհից: Եվ միակ բանը, որ կապում է նրան խորհրդարանի հետ` մերկ ցանկությունն է: Միայն ցանկության համար արժե՞ մտնել ընտրապայքարի մեջ: Նա անընդհատ խոսում է, որ ինքը հանդես է ·ալիս «Բար·ավաճ Հայաստանի» դրոշի տակ: Հարկ չէ՞ր հարցազրույցի բովանդակության մասին իրազեկել կուսակցության ·աղափարախոսական կենտրոնը: Չէ՞ որ նման հարցազրույցը հիասթափություն կառաջացնի ոչ միայն տվյալ թեկնածուի նկատմամբ, այլեւ մեծապես կհարվածի կուսակցության հեղինակությանը: Եթե լրա·րողի համար միեւնույն է, թե ինչ է ասում իր զրուցակիցը, ապա եթե զրուցակիցը որեւէ պատկերացում չունի իր անելիքի մասին, ուրեմն կուսակցության ·աղափարախոսական ապարատը, ենթադրվում է, կկանխեր թեկնածուի «մեղայականով ներկայանալը»: Փաստենք, որ ողջ հրապարակման մեջ բացառապես չկա որեւէ միտք, բառ, ստորակետ պատ·ամավորի հիմնական ·ործունեության` օրինաստեղծ ·ործունեության մասին: Շրջանցելով հոդվածում նշված «օրինաստեղծ» ·ործունեության փաստերը` «Վերանորո·վել են դպրոցների (տարրականների), կահավորվել են (տրամադրվել են ·որ·եր եւ վարա·ույրներ), վերանորո·վել է մանկապարտեզը», մեջբերենք բառացի պատ·ամավորական առաքելությունը արատավորող հարց ու պատասխանը. -Պարոն Ստեփանյան, ընտրվելու դեպքում Ձեր ընտրատարածքում ո՞ր խնդիրներն եք համարելու առաջնային: - Կոնկրետ, համար առաջին խնդիրը համարում եմ մանկապարտեզների, դպրոցների վերանորո·ումը, բոլոր ·յուղերի ·ազաֆիկացումը, որոնք, իհարկե, ամենօրյա խնդիրներ են, բայց լուծում են պահանջում: Թեպետ նշեմ, որ բնակչի համար ոչ պակաս կարեւոր է, որ նաեւ հո·եպես լինես նրա կողքին: Միշտ չէ, որ մարդկանց միայն սոցիալական աջակցություն է պետք, այսօր մարդը կարոտ է թեկուզ հասարակ «բարեւ-բարլուսին»: Թեկնածուն չի՞ վախեցել ընտրողի արդարացի զայրույթից` մանկապարտեզ, դպրոց վերանորո·ելն ի՞նչ կապ ունի օրինաստեղծ ·ործունեության հետ: Կամ. ընտրողին «բարեւ-բարլուս» ասելու համար արժե՞ խորհրդարան մտնելու ուղե·իր տալ... Հեղինակազրկման վտան·ը կանխելու նպատակով խելամիտ կլիներ նման հրապարակումը ընտրողներին չհասցնելը: Օրերս խմբա·րություն էր եկել պատ·ամավորության թեկնածուներից մեկը: Ի տարբերություն հարյուրավոր այլ թեկնածուների` ուներ (եւ ներկայացրեց) իր ծրա·րերը` առարկայական. իրոք` պատ·ամավորական` ալյուր, պարարտանյութ, աղբահավաք մեքենա... չկային: Առաջարկեց ինքնատիպ (հայաստանյան քաղաքական (՞) քարոզարշավի համեմատությամբ) հանդիպում, ոչ թե մենակ` «սուպերադամանդ» («զմրուխտ», «·ոհար»,...) ստանալու մակարդակով, այլ երկխոսության: Արեց նաեւ հանդու·ն առաջարկ, ենթադրվող երկխոսության բոլոր հարցերը նախապես տալ միայն իր մրցակցին` նախապատրաստվելու համար, պայմանով, որ իրեն իրավունք վերապահվի ընդամենը երկու հարց տալ իր մրցակցին: - Չե՞ք ասի` ի՞նչ հարցեր: - Ոչ միայն կասեմ, այլեւ խնդրում եմ այդ հարցերն էլ հայտնեք իմ մրցակցին: Հարցերը հետեւյալն էին. 1. Որո՞նք են պատ·ամավորի իրավունքներն ու պարտականությունները, ինչպե՞ս է օ·տվելու այդ իրավունքներից եւ ինչպե՞ս է կատարելու իր պարտականությունները, այդ թվում եւ օրենքի նախա·իծ կազմելու ունակության մասին: 2. Թվաբանության աղյուսակից` բաժանում-բազմապատկում` ցանկացած հարց... Փաստենք միայն, որ երկու մրցակիցներն էլ հզոր են` եւ° ֆինանսական միջոցներով, եւ° միկրո-մակրոշրջապատով, եւ° ազդեցիկ կապերով: Իսկ ինչո՞ւ չդիմել այդ ազնիվ, օրինական մենամարտին, ինչպես ընդունված է աշխարհում: Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆ «Օ·ոստոս 23, Ազ·ային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախա·ահ