ԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏ


 

Զավեշտական դեպք է արձանագրվել Շիրակի մարզի գյուղերից մեկում: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը` գյուղի դպրոցի տնօրենն ու ուսմասվարը, քվեաթերթիկները կնքել են ոչ թե հանձնաժողովի, այլ իրենց անձնական կնիքներով: Ինչն էլ նշանակում է, որ ողջ գյուղում ընտրությունները համարվում են անվավեր: Իհարկե, այս երկու հանձնաժողովականը նման խախտումը կատարել են միամտաբար, չիմանալով իրենց պարտականությունների մասին, սակայն արդյունքում նրանք ողջ գյուղին զրկել են կամարտահայտությունից` այստեղ արձանագրված տվյալները առ ոչինչ համարելով: Տեղեկանալով կատարվածի մասին, գյուղացիները զայրացել էին, հուզվել: Ոմանք էլ ուրախացել էին, որ մեկ անգամ էլ ընտրությունների մասնակցելու հնարավորություն կունենան, քանի որ այս գյուղում մշակութային միջոցառումներ չեն կազմակերպվում, մարդիկ վար ու ցանքսից զատ այլ զբաղմունք չունեն: Սակայն հազիվ թե ԿԸՀ-ն որոշում կայացնի այս գյուղում կրկնական քվեարկություն անցկացնելու մասին, քանի որ անվավեր ճանաչված ձայները էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: