614.000 ռուբլի` մաքրության համար


ՌԴ պետական գանձարանն այդքան գումար է վճարելու` մոսկովյան Նոր Արբատ և Մեծ Դմիտրովկա փողոցներում գտնվող Դաշնային խորհրդի 2 շենքերի պատուհանների լվացման համար: Իհարկե, կմաքրվեն նաև այդ շինությունների ճակատային մասերը: Աշխատանքները կտևեն 1 ամիս` սկսած հուլիսից: Հետաքրքրական է, որ պաշտոնյաները մեծագույն բծախնդրությամբ են ընտրում այդ աշխատանքով զբաղվել ցանկացողներին: Պարտադիր պայման է` որպեսզի նրանք Ռուսաստանի քաղաքացի լինեն և արդյունաբերական գործող ալպինիստի վկայական ունենան: