Համե՞ստ, թե խնայո՞ղ միապետուհին


Իսպանիայի թագուհու վարչակազմը միապետուհու համար Լոնդոն-Սանտանդեր ամենաէժանագին չվերթի տոմս է գնել` ընդամենը 15 եվրո արժողությամբ: Թագուհու պալատի մամլո ծառայությունը հավաստիացրել է, թե իռլանդական ավիաընկերության այդ չվերթը «նախընտրելու» պատճառն այն է, որ միայն Ryanair-ն է օդային կապ պահպանում Լոնդոնի ու Սանտանդերի միջև: Դե, թագուհին էլ չի կամեցել երկու ինքնաթիռ փոխել և Մեծ Բրիտանիայում հարազատ եղբոր հետ հանդիպելուց հետո դարձել է Ryanair-ի ուղևոր: Ի դեպ, այս ինքնաթիռների ուղևորասրահները կարգեր չունեն, իսկ ուղեկցորդուհու ծառայությունից օգտվելու համար հարկավոր է վճարել լրացուցիչ: