Իսկ այլ երկրներո՞ւմ


Ուկրաինական բանակում ծառայողներին արգելվում է բոլոր տեսակի դաջվածքները և մարմնի այլ «զարդերը»: Այդպիսի երիտասարդներին միանգամից խոտանում են` եթե նույնիսկ նրանք ֆիզիկական լավագույն վիճակում են: Եվ վերջին շրջանում ուկրաինացի «ճարպիկ» տղաներն այս կերպ խույս են տալիս բանակից` չմտածելով երևի, որ հոգեգարի կարգավիճակն անպատվաբեր է պարզապես: *** 2005 թվականից, երբ ԱՄՆ-ի բանակը չհամալրվեց զորակոչիկների անհրաժեշտ քանակով, մեղմացվեցին նրանց հանդեպ դաջվածքային պահանջները: Դրանից հետո զինվորական շարային ծառայության համար պիտանի են համարվում այն պատանիները, որոնց միայն ձեռքերին ու ծոծրակին կան դաջվածքներ: Սակայն այդ դաջվածքները չպետք է ունենան ծայրահեղական, անվայելուչ, կնատյաց կամ ռասսայական բովանդակություն և հանցավոր խմբի պատկանելություն: Ռ. ՄԵՀՐԱԲՅԱՆ.