ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ԱՅՍՕՐ. ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ/ԵԱԳԽ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Նիստից հետո նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները մի շարք գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ: Բրյուսելից ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու ս.թ. հունիսի 14-ին կայանալիք ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: