Ստորին պալատի կին առաջնորդը


Արտոնյալ համարվող խավի 64-ամյա ներկայացուցչուհին` «Հնդկական ազգային կոնգրես» իշխող կուսակցության անդամ Մեյրա Կումարն ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ: Երկրի պատմության մեջ նա օրենսդիր մարմնի առաջին կին ղեկավարն է: 1985 թվականից Կումարն ընտրվել է պատգամավոր, նախորդ կառավարությունում զբաղեղցրել է Սոցիալական արդարության և հավասարության նախարարի պաշտոնը, իսկ առաջիկա 5 տարիներին կգլխավորի 543 պատգամավորներից բաղկացած խորհրդարանը: Հնդկաստանի օրենքներով` ստորին պալատի խոսնակ պետք է ընտրվեր իշխող կուսակցության կամ իշխող կուսակցությունների կոալիցիայի կազմից, իսկ փոխխոսնակը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: 1950 թ.-ից Հնդկաստանում պաշտոնապես վերացվել է կաստային (արտոնյալ դաս) համակարգը: Սակայն շատ շրջաններում մինչ օրս էլ արտոնյալներին արգելվում է տներ այցելել և շփվել ուրիշ խավերի հետ: 2006 թ. երկրի վարչապետ Մանմոհան Սինգխը ցածր խավի ներկայացուցիչների վիճակը համեմատել է ապարտեիդի ժամանակներում աֆրիկացի սևամորթների վիճակի հետ: