Ինդոնեզացու կինը տղամարդ էր


Տարաբախտ փեսացուն ճշմարտությունն իմացել է միայն հարսանիքից հետո, երբ իր սիրելի Ֆրանչեսկան հրաժարվել է կատարել ամուսնական պարտականությունը: Ինդոնեզացի պատանին իր հոգու ընտրյալի հետ ծանոթացել էր Facebook սոցցանցի միջոցով և այնպես էր սիրահարվել, որ հենց ինտերնետ կապով էլ ամուսնության առաջարկ էր արել: Հարսանիքից հետո, սակայն սիրահարված տղային կասկածելի էր թվացել կողակցի սեռական պատկանելությունը: Ամեն անգամ «աղջիկը» կտրուկ մերժել էր անկողնային հարաբերությունները: - Նույնիսկ հարևաններն ամեն օր ծաղրում էին կնոջս` սպառնալով մերկացնել նրան, որպեսզի համոզվեն, թե նա կին է,¬ խոստովանել է խաբված փեսացուն: Հետո նա ոստիկանություն է դիմել. այստեղ իրավիճակը մեկնաբանել են` փաստերը ճշտելուց հետո. - Իրեն Ֆրանչեսկա անվանած տղամարդուն հաջողվել է կեղծել բոլոր փաստաթղթերը և հիմարացնել ձախողակին: Նա նույնիսկ երկու արտիստ է վարձել, որպեսզի հարսանիքում խաղան իր ծնողների դերը: Զվարճալի է, բայց չարագործն իսկապես նման է կնոջ,¬ կատակով նկատել են կարգի պահապանները: Ֆրանչեսկան ձերբակալվել է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեդադրանքներով, նրան մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում: 28 տարի` հարսանեկան նախապատրաստություն Նշանվելուց 336 ամիս հետո, վերջապես, բրիտանացի Այվեն Բրաուն և Բարբարա Ֆերլոնգեր զույգն ամուսնացավ: Ինչպես խոստովանել են նորապսակները` այդ տարիների ընթացքում նրանք իրենց հարսանիքի օրը որոշել չեն կարողացել, որովհետև չեն ցանկացել հանդիսությունը «վազքով» անցկացնել: Նրանք ծանոթացել են 1981 թ.` լոնդոնյան կլինիկաներից մեկում: Երկու տարի անց Այվենը ամուսնության առաջարկ է արել, Բարբարան էլ սիրով ընդունել է (տեղեկացրել է Wdaily¬ն): Բայց երկուսն էլ այնքան ծանրաբեռնված են աշխատանքով, որ հարսանիքի համար ժամանակը չի բավարարել: Անցյալ տարի, կենսաթոշակի անցնելուց հետո միայն 55¬ամյա կինը հարսանիքի մասին մտածելու ժամանակ է գտել: Եվ 12 ամիս ամենայն մանրամասնությամբ ոչ երիտասարդ հարսնացուն ծրագրել է ամուսնության արարողությունը: Օրեր առաջ, ի վերջո, Հեմպշիր կոմսությունում բրիտանացիները պարել են երկար սպասված հարսանիքում: - Չեմ կարողանում հավատալ, որ այնուամենանայնիվ, եկավ այն օրը, երբ մենք ամուսիններ դարձանք: Մերն, իսկապես, մարաթոնյան նշանդրեք էր,¬ իրենց կյանքի մեծ իրադարձությունը մեկնաբանել է Այվեն Բրաունը: