Աչքի պատճենիչներ` օդակայաններում


Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (ՕՏՄԱ) ներկայացրել է օդանավակայաններում անվտանգության համակարգերի կատարելագործման ծրագրերը: Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` խոսքն աչքի ծիածանաթաղանթի պատճենիչների (սքաներ) ներդրման մասին է: Երեք օր առաջ տեղի ունեցած ՕՏՄԱ¬ի տարեկան կոնֆերանսում մանրամասնվել է, որ նոր համակարգն ուղևորի աչքի պատճենահանվող պատկերը համեմատելու է այն տվյալների հետ, որոնք ամրագրված են նրա անձնագրում եղած էլեկտրոնային չիպում: Այս նորամուծության նպատակն է հայտնաբերել թռչել պատրաստվող ծպտյալ հանցագործներին և նկատելիորեն կրճատել անվտանգության ստուգումների վրա ծախսվող ժամանակը: Այդ համակարգերը կսկսեն տեղադրել առաջիկա 5 տարիներին: Նոր համակարգն իրենից ներկայացնում է մարդկանց որոշակի խմբերի բաժանող 3 պատճենիչ¬թունելներ: Առաջին խմբում կլինեն «ճանաչված» ուղևորները, ովքեր մինչ այդ նախապես ստուգված են իշխանությունների կողմից: Նրանք կանցնեն «ամենաարագ» թունելով, որի մեջ տեղադրված են միայն ռենտգենյան, մետաղական և հեղուկի առկայության ալեփոխարկիչներ (դետեկտոր): Երկրորդ` «սովորական» ուղևորների խմբում դասվածները լրացուցիչ կստուգվեն պայթուցիչների հետքեր որսացող ալեփոխարկիչներով և կոշիկների պատճենավոր մամբ: Երրորդ խմբում կհայտնվեն օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին կասկածելի թվացող ուղևորները: Նրանք կստուգվեն ամբողջական զննման պատճենիչներով, որոնք հիմա էլ առկա են ժամանակից շատ օդակայաններում: