Հեծանիվով մոլագարը


Ոստիկանությունը որոնում է սերիական սեքսուալ մոլագարին, որը հարձակվում է Քեմբրիջի համալսարանի ուսանողուհիների վրա: Խորհրդավոր այդ հարձակումները սկսվել են 2010¬ի օգոստոսից: Ոստիկանները ենթադրում են, որ դրանք բոլորը կատարում է նույն անձը: Գիշերը վրա հասնելուն պես, հանցագործը գաղտագողի մոտենում է զոհին` թիկունքի կողմից, նրան անկյուն է քարշ տալիս և «կտցահարում» մարմնի տարբեր մասերը: Բայց հենց նրա ճանկն ընկած աղջիկը սկսում է դիմադրել և գոռալ, տղամարդը ցատկում է իր հեծանվին ու անհետանում: Խելահեղ հեծանվորդի այլասերությունից տուժել է 19-32 տարեկան 9 կին, որոնցից 8¬ը` համալսարանի ուսանողուհի: Քննիչները կարծում են, որ մոլագարը լավ ծանոթ է տեղանքին, որովհետև կարողանում է շատ արագ անհետանալ հանցավայրից: Այն էլ` հեծանիվով: Հանցագործին բռնողին խոստացվել է 8000 դոլար պարգևավճար (տեղեկացրել է Life News¬ը):