ԵՐԴՎՈ˜ՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈ˜ՒՄ ԵՆՔ, ԵՐԴՎՈՒՄ ԵՆ...


¥Ժամանակը իրենն է պահանջո˜ւմ¤ Հիշում եմ, երբ երեխա էինք, հաճախ էինք երդվում, որ դիմացինը հավատա մեր խոսքին: Տարբեր երդումներ կային. ազնիվ խոսք, ազնիվ կոմերիտական, իմ արև, պապայիս արև… Ամենաթանկը «մամայիս արևն էր», որը հազվագյուտ էինք օգտագործում: Իսկ մեծահասակներն այլ երդումներ ունեին. մեռնեմ` թե սուտ եմ ասում, գետինը մտնեմ` թե սուտ ասեմ, բալեքիս արև, բալեքիս թաղեմ` թե սուտ եմ ասում… Այն ժամանակ սոցիալիստական կարգեր էին, իսկ հիմա… Հիմա արդեն երդվում են բժիշկները, ուսուցիչները… Առա˜ջ ենք գնում… Ուրեմն ինչո˜ւ չերդվեն ապագա ծնողները, որ գող, ավազակ, մաֆիոզ, կաշառք տվող ու վերցնող, քաղաքը մաքուր չպահող, օրենքին չծառայող սերնդով չեն ապականի երկիրը, այլ կունենան 10 երեխաներ, որոնք կապահովեն երկրի արտագաղթի կայուն ընթացքը… Ինչո˜ւ չլինի հարկային տեսչության աշխատողների երդում, ոստիկանների երդում: Ինչո˜ւ չլինի գործազուրկների երդում, բոմժերի երդում: Ինչո˜ւ չերդվեն սերիալներ նկարահանողները, որ իմանան Ադրբեջանում ազերի չկա, և հակառակորդի ջրաղացին անտեղի ջուր չեն լցնի…Դե, եկեք երդվենք բոլորս…, որ ամեն տարվա հեռուստա մարաթոնին ամեն մեկս, անկախ նրանից` աշխատանք ունենք, թե չունենք, ապահովված ենք նվազագույն զամբյուղով, թե` ոչ, կտանք 10 դոլար… Իսկ եթե˜ 100 դոլար տանք ամեն մեկս… Իսկ եթե օրական մեկ դոլար տանք… Ամբողջ աշխարհում կա 10.000.000 հայ… Պատկերացնո˜ւմ եք, դառնանք աշխարհի ամենահարուստ երկիրը… Առա˜ջ… Ինչու˜ չերդվեն սփյուռքահայերը ևս, որ մշտական գումարով ամեն տարի… Դե, եկե˜ք երդվենք ամեն մեկս, բոլորս…Երդվո˜ւմ եմ, երդվո˜ւմ ենք, երդվո˜ւմ են… Այ, դրանից հետո արդեն ի հայտ կգան նոր, ապագայի երդումները` բիսետկիս արև, բոնուսիս արև, ընտանեկան լոտոյիս արև, միտինգիս արև, թափանցիկությանս արև, բժշկիս արև, ոստիկանիս արև, հովանավորիս արև, կուսակցությանս արև, հարկային տեսչության պետիս արև, պատգամավորիս արև, թաղապետիս արև, քաղաքապետիս արև, նախարարիս արև…, Կամ, օրինակ` թաղապետիս թաղեմ, թե սուտ եմ ասում և այլն…