«Տեր¬Պետրոսյանի հետ ավելի հեշտ կլիներ համաձայնության գալ»


«Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բաքվի Քաղհետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն Օրեր անց Կազանում կայանալիք` Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն արդեն իսկ քննարկման թեմա է: Շատերի (եթե չասենք` մեծամասնության) կարծիքով` հազիվ թե դրան ինչ¬որ նկատելի տեղաշարժ հաջորդի: Ու եթե ռուս դիվանագետները (և ոչ միայն նրանք) գտնում են, թե «շատ բան կախված է կողմերից», ապա հակամարտող կողմերն այլ կարծիքի են` դատելով իրավիճակից: Ադրբեջանցիներն, իհարկե, չեն հրաժարվում Ղարաբաղն իրենցը տեսնելու երազներից` սահմաններում դիպուկահարներին գործի դնելով, քաղաքական արենայում` քարոզիչներին: Եվ մեղադրում են բոլորին, որ հայկական Արցախը շքեղ փաթեթավորմամբ իրենց չեն մատուցում: - Իմ կարծիքով` բոլորին հասկանալի է, որ եթե Հայաստանը չազատագրի բռնագրաված Լեռնային Ղարաբաղի շրջանները, ապա հակամարտության լուծումն անհնար է: Իսկ ինչո՞ւ ես շատ լավատես չեմ կազանյան հանդիպման առնչությամբ: ԱՄՆ¬ի, Ֆրանսիայի և առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարները ճնշում չեն գործադրում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի նա ընդունի կարգավորման այդ պլանը: Ստացվում է, որ չնայած Մինսկի խումբը ծրագիր է նախապատրաստել և սպասում է երկու կողմերից այդ փաստաթղթի ընդունմանը, բայց տեսնելով Երևանի կողմից ակնհայտ սաբոտաժը, համանախագահները չեն ցանկանում ճնշում գործադրել նրա վրա: Հենց այդ պատճառով պաշտոնական Բաքուն դատապարտում է Մինսկի խմբին` հակամարտության կարգավորման անընդունակության և մեղադրում` երկակի ստանդարտների համար: Ուշադրություն դարձնենք, որ փորձագետն այս անգամ խոսում է ԼՂ շրջակա տարածքների մասին: Սա, իհարկե, չի նշանակում, որ նրանք պատրաստ են` գոնե այդ պայմանով ձեռք քաշել հայկական 2¬րդ պետությունից: Հա, Շահինօղլուն չի մոռանում Թուրքիայի անունով էլ հոխորտալ, որ հակամարտությունն այս տարի էլ չի լուծվի, եթե` - …Հայաստանի պաշտոնական իշխանությունները (ոչ պաշտոնական իշխանությո՞ւն էլ կա.-խմբ.) չհասկանան իրենց քաղաքականության ողջ սխալականությունը` միաժամանակ թշնամանալով և´ Ադրբեջանի, և´ Թուրքիայի հետ: Կամ էլ` եթե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում բռունցքը չխփի սեղանին և երկու նախագահներին չասի. «Բավական է, պարոնայք, ձանձրացել եմ. ես մոտ երկու տարի կազմակերպում եմ ձեր հանդիպումները, ձեզ վրա ժամանակ և էներգիա եմ ծախսում, իսկ հակամարտության լուծման տեղաշարժ այդպես էլ չի երևում»: Ախր պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ մի քանի ամսից Մեդվեդևին նախագահական քարոզարշավ է սպասվում, և նրան կարող են հիշեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իր ապարդյուն փորձերը: Մեդվեդևն ուրիշ որևէ հակամարտությամբ այդպես համառորեն և երկար չի զբաղվել, ինչպես Լեռնային Ղարաբաղի հարցով: Գուցե Կազանը նույնիսկ վերջին հնարավորությունն է Մեդվեդևի համար` սկզբունքային այս հարցում: Եթե այս տարի հակամարտության լուծման գործում տեղաշարժ չլինի, ինչին ես քիչ եմ հավատում, ապա հետագա երկու տարիներին խաղաղություն հաստատելը քիչ հավանական է: 2012 թ. նախագահական ընտրություններ են Հայաստանում, իսկ 2013¬ին` Ադրբեջանում: Ինչպես գիտենք` ընտրությունների տարիներին ոչ մեկը ռիսկի չի դիմում: Շահինօղլուն, իհարկե, նաև շաղակրատում է, որ աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ ինքնավարությունն իրենք կշնորհեն Ղարաբաղին` ընդհուպ մինչև տեղական խորհրդարան ունենալը: Ավելին, իրենք նույնիսկ ղարաբաղաբնակ հայերին թույլ կտա˜ն առաջվա պես սերտ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ… Մինդեռ «անջատողականությունից չհրաժարվող հայերը խաչ են քաշում» իրենց ծրագրերի վրա: - Բայց այսօր էլ բոլորովին ուշ չէ: Եթե Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղություն տիրի, Հայաստանը նույնպես տարածաշրջանի զարգացման և համագործակ ցության կարևորագույն երկիր կդառնա,¬ շարունակել է փորձագետը: Իսկ «Ռեգնում»¬ի հարցին` «Բայց ո´չ Հայաստանի ներկայիս նախագահ Սարգսյանը, ո´չ նախորդը` Քոչարյանը, չէին ցանկանա այդպիսի խաղաղություն», հնչել է խորհրդավոր պատասխան. - Դուք մոռացել եք Հայաստանի ևս մեկ նախագահի` Լևոն Տեր¬Պետրոսյանի մասին: Այսպես, եթե 2012 թ. Հայաստանի ղեկավարը նորից Լևոն Տեր¬Պետրոսյանը դառնա, հնարավոր է` պաշտոնական Բաքվին ավելի հեշտ կլիներ նրա հետ պայմանավորվել: Եվ դա կլիներ բոլորի օգտին: Լևոն Տեր¬Պետրոսյանն ու նրա թիմն ավելի իրատեսորեն են գնահատում իրավիճակը: Այո, հենց նրա օրոք է գրավվել Ադրբեջանի տարածքները: Բայց հենց նա էլ հետագայում հասկացավ այս իրավիճակի վտանգը` Հայաստանի համար: Նրա կանխատեսումներն հաստատվում են: