Սպիտակ տան Վարդագույն պարտեզում


Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլերուհուն պարգևատրել է իր երկրի բարձրագույն` Ազատության մեդալով: - Մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել բացառիկ առաջնորդին, ով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց է ոգևորել, այդ թվում և` ինձ: Անգելա Մերկելն իմ բարեկամն է,¬ կանցլերի պատվին Սպիտակ տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ասել է Օբաման: Նկատի ունենալով, որ Մերկելը ծնվել ու մեծացել է Արևելյան Գերմանիայում, որը կոմունիստական էր, ԱՄՆ¬ի նախագահը նշել է. - Երբ կոմունիստները նրան ասել են, որ չի կարող հետևել սրտի կանչին և լեզուներ սովորել, նա հրաշալի ֆիզիկոս է դարձել: Երբ նրան առաջարկել են հատուկ ծառայությունների համար լրտեսություն անել, նա հրաժարվել է: Իսկ այն գիշեր, երբ Բեռլինյան պատը փլուզվեց, շատ ուրիշների հետ նա անցավ պատի մյուս կողմը: Եվ, վերջապես, ճաշակեց այն, ինչը նա անվանում է «ազատության անհավատալի պարգև»: - Ձգտելով արտահայտվել` նա քաղաքականություն է եկել և միացյալ Գերմանիայի ղեկավարի պաշտոնում դարձել առաջին արևելագերմանացին` երկրի պատմության մեջ առաջին կին¬կանցլերը և մարդու իրավունքների պերճախոս պաշտպանը` ողջ աշխարհում,¬ հավելել է Բ. Օբաման: Մերկելն էլ, իհարկե, նույնքան քնարականությամբ է արտահայտել իր հուզմունքը. - Իմ ամենահամարձակ երազանքների շրջանակներից դուրս է եղել պատկերացնելը, որ մի օր ես կանգնելու եմ Սպիտակ տան Վարդագույն այգում և մեդալ եմ ստանալու: Եվ հավատացեք, ես խորապես զգացված եմ` ինձ հանձնված այս հեղինակավոր պարգևի համար: Ազատության մեդալում ես տեսնում եմ գերմանաամերիկյան հրաշալի գործընկերության խորհրդանիշը: