«ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆՆ» ԱՅԼԵՎՍ ՉԿԱ՞


Մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում նախկինում մեծ ճանաչում ունեցող «Հրաչյա Աճառյան» մասնավոր համալսարանն, ըստ էության, այլևս գոյություն չունի: Սեպտեմբերի 1-ից մի քանի տասնյակ ուսանողներ կտեղափոխվեն «Գլաձոր» համալսարան, իսկ Ավագ Խաչատրյանի կառուցած հրաշալի շենքն էլ կվաճառվի օլիգարխներից մեկին, ով մտադիր է այստեղ հինգ աստղանի հյուրանոց կառուցել... Համալսարանի ներկայիս սեփականատերերից մեկը, հայտնվելով ֆինանսական ծանր կացության մեջ, արդեն վաճառել է Հանրապետության հրապարակի հարևանութ յամբ գտնվող իր բնակարանը, վաճառքի է հանել նաև Մոսկվայում գնած իր բնակարանը... Համալսարանի մյուս համասեփականատեր, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին է պատրաստվում դատական հայց ներկայացնել եղբոր դեմ` ստանալու իրեն պատկանող բաժնեմասի գումարները...