ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «նորանշանակ» ռեկտոր Արմեն Մազմանյանն արդեն որոշում է կայացրել` զբաղեցրած պաշտոնից ազատելու նույն ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանին: Նրա ազատումը պայմանավորվում է տարիքով: Իսկ ահա թափուր մնացող պաշտոնին ռեկտորը որոշել է նշանակել իր նախկին համակուրսեցի Գեորգի Վանյանին, ով հայտնի է իր այն ջանադրությամբ, որով որ պատրաստվում էր Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել: Հիշեցնենք, որ մասնաճյուղի տնօրենի պաշտոնն ընտրովի է: Ասում են` Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն արդեն սոցիալական կայքերում փնտրում են ադրբեջանական ֆիլմեր` նշանակվելիք ռեկտորի գեղարվեստական պահանջները բավարարելու համար...