Հա՞ որ...


Ամիսներ շարունակ մտորելուց հետո, Տիգրան Կարապետյանը հասկացել է, որ չգործող ԱԼՄ¬ին շենք էլ պետք չէ, և օրեր առաջ վաճառել է այն: Ըստ երևույթին նման որոշման պատճառ են դարձել Ժողովրդական կուսակցության ղեկավարի քաղաքական ձախողումները: Մի քանի հանրահավաքից հետո նա ինքն էլ վերջապես համոզվեց, որ իր գլխավորությամբ նոր շարժում կազմակերպելու փորձերը հիմնավորապես ձախողման են դատապարտված: Հատկապես վերջին հանրահավաքը, որը Կարապետիչը գրեթե մեն¬մենակ անցկացրեց, հավանաբար վճռորոշ նշանակություն է ունեցել հետագա անելիքները լրիվ հստակեցնելու հարցում: Ու փաստորեն արդեն քանի շաբաթ` Կարապետիչը ԱԼՄ¬ի շենքի համար գնորդ է որոնել և ինչ¬որ շինարարական կազմակերպություն է գտել: Շինությունը հյուրանոցի է վերափոխվելու, իսկ Կարապետիչն, ամենայն հավանականությամբ, այլևս երբեք կապուղիների նոր մրցույթների չի մասնակցի: Հանրահավաքային ալիքի ոգևորության ազդեցությամբ հայտարարված նոր թերթի տպագրության հարցն էլ կսառեցվի: Թերթ ունենալ Կարապետիչը միշտ է ցանկացել, բայց դե դա էլ` «թթու է, թան չէ...»: Երբեմնի ԱԼՄ¬ի բոլոր աշխատակիցներին նոր աշխատանքով ապահովելու հավաստիքնե՞րն էլ ի դերև եղան... Բա խոստման արժե՞քը...