ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ԱՐԳԵԼԵ՞Լ ԷԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ


Մի շարք քաղաքագետների տարածած լուրերի համաձայն, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվեց այն պատճառով, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող նախագահին արգելվել էր բանակցություններ վարել Հայաստանի հետ: Ադրբեջանցի քաղաքագետներն էլ, օգտվելով այցի հետաձգումից և արվող մեկնաբանությունից, սեփական վարկածն են առաջ քաշել. ԻԻՀ նախագահը պիտի խնդրեր Սերժ Սարգսյանին` չստորագրել մադրիդյան համաձայնությամբ կայացվող պայմանավորվածությունների ներքո: Ըստ ադրբեջանական ցնորամիտների` հունիսի 25-ին արդեն ՀՀ նախագահը հանձնելու է «վիճարկվող» հինգ շրջանն ու բավարարելու է ադրբեջանցիների պահանջները...