ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ


Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այս պաշտոնը վարում է 1999 թվականից, այլևս մտադիր չէ առաջադրվել 2012-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ` չնայած դեռ մինչև վերջերս հավաստիացնում էր, թե պաշտոնավարելու է մինչև 2016 թվականը: Քաղաքապետի նման որոշումը, ինչպես հաղորդում են շատ գյումրեցիներ, բացատրվում է նրանով, որ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է եկող տարի ընտանիքով մեկնել Ֆրանսիա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Ըստ նույն աղբյուրների, քաղաքապետի ամենահավանական թեկնածու է համարվում ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: