ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ Է


«Արմավիա» ընկերությունը, որը մշտապես բողոքում է եկամուտների պակասից և խորհրդանշական հարկեր է վճարում, պարզվել է, որ իրականում ծաղկում է: Մ. Բաղդասարովը որոշել է փոխել ընկերության քաղաքականությունը և այսուհետև նոր բացվող չվերթները լայնածավալ գովազդային արշավներով չուղեկցել: Ու թեև վերջին շրջանում քիչ չեն եղել նոր ուղերթները, այնուամենայնիվ, դրանք կիսածածուկ պահելը հնարավորություն է տվել ևս մեկ խնդիր լուծել. «Արմավիայի»` անկանոն վճարվող աշխատակիցների բողոքների դեպքում նրանց ասում են, թե անգամ նոր օդուղիների մասին հանրությանը ծանուցելու գումարներ չկան: Ի դեպ, գրեթե կիսագաղտնի մնաց նաև վերջերս ձեռք բերված նոր ինքնաթիռների մասին տեղեկատվությունը: