Խե˜ղճ հացագործ


Քննադատվե˜լ է: Էն էլ ի˜նչ պատճառով...

Հյուսիսային Իռլանդիայի մասնավոր Ashers BΖking Co փռի սեփականատերը հրաժարվել է տորթ թխել` «Փողոց Սեզամ» մանկական հեռուստահաղորդման գործող անձանց պատկերներով: Աստվածավախ տղամարդուն զայրացրել է պատվիրատուի խնդրանքը` քաղցրավենիքը զարդարել «Աջակցություն միասեռական ամուսնություն ներին» մակագրությամբ (տեղեկացրել է The IndeΘendent-ը):

Փռի տիրոջը (ում անունը չի հրապարակվում) դուր չի եկել այն, որ «ոչ ավանդական» տորթը պետք է քարոզչության գործիք դառնա: Եվ հրաժարվել է այդ պատվերը կատարել` մերժումը հիմնավորելով քրիստոնեական իր դավանանքով:

Դե, գունավորապաշտ կառույցները ո՞˜նց կարող էին լռել: Պատվիրատուն դիմել է Հյուսիսային Իռլանդիայի հավասարության հանձնաժողովին, որն էլ օրինախախտում է որակել փռի տիրոջ վարմունքը: Ավանդական արժեքների ջերմեռանդ պաշտպանին մեղադրելով սեռական կողմնորոշումների խտրականության մեջ, հանձնաժողովը նրան պարտավորեցրել է 7 օրվա ընթացքում թխել պահանջված տորթը: Հակառակ դեպքում նրա դեմ հայց կներկայացվի դատարան:

Միասեռականության քարոզը մերժող փռի տիրոջը միահամուռ պաշտպանում են տեղի քրիստոնեական կազմակերպությունները: Տեսնես նրանց ձայնը լսելի կլինի՞ հանձնաժողովում:

Ի դեպ, այս երկրում օրինականացված չեն միասեռական ամուսնությունները: Մեծ Բրիտանիայում սա միակ տարածքն է, որտեղ համասեռամոլները չեն կարող պաշտոնապես գրանցվել: