Նրա խիզախությունն ու գթասրտությունը...


-Հայտնի խոսք կա. «Մարդիկ ու արձանները իրարից տարբերվում են նրանով, որ երբ մոտենում ես արձաններին, արձանները մեծանում են, երբ մոտենում ես մարդկանց, մարդիկ փոքրանում են»: Սեյրան Օհանյանը այն բացառիկ մարդկանցից է, որ ինչքան մոտենում ես, այնքան մեծանում է: Գուցե դա է պատճառը, որ ես երբեք չեմ կարողացել Սեյրան Օհանյանին վերաբերվել որպես սովորական մարդու` ամուսնու: Իմ անպարագրելի ակնածանքը իշխել է բոլոր զգացմունքներիս: Սեյրան Օհանյանը դրամատիկ կերպար է: Նրա խիզախությունն ու գթասրտությունը, վճռականությունն ու ներողամտությունը, անհանդուրժողականությունն ու զգայունությունը մշտապես ներքին հակասություններ են ստեղծում, հույզեր, ապրումներ: …Երկուսիս համար էլ չկա ավելի մեծ սխրանք, քան հայրենիքի համար զոհաբերվելը, և չկա ավելի մեծ մարդ, քան հայրենիքի համար զոհաբերվելու պատրաստ հերոսը: 

Հատված «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքից («Հայ Զինվոր»)