Թայֆունի մեղմում


Չինաստանի Օդերևութաբանական վարչությունը «վերաորակավորել» է «Մույֆա» թայֆունը` նրա ուժգնությունը մեղմելով և այն դարձնելով արևադարձային մրրիկ: Փաստորեն` հնարավոր է նաև տարերքը սանձել. գոնե` մասնակիորեն: Ավելի վաղ, տարերքի պատճառով, Չինաստանի առափնյա տարածքներից տարհանվել է ավելի քան 600 հազար մարդ, հազար նավեր հետ են կանչվել նավահանգիստներ, իսկ խոշոր քաղաքներում դադարեցվել էր օդային հաղորդակցությունը: