Հատուկ վերաբերմունք` նորաթուխ կալանյալներին


Վենեսուելայում արգելվել է նոր կալանավորներին բանտեր ուղարկել: El Nacional թերթի տարածած տեղեկության համաձայն` այդ կարգադրությունը կատարել է բանտերի գործերով նախարար Իրիս Վարելան: Տեղին է նշել, որ բացառություն են կազմելու միայն հատուկ վտանգավոր հակասոցիալական տարրերը: Արգելանքը բացատրվում է նրանով, որ բոլորովին վերջերս նախարար նշանակված Վարելան մտադիր է արմատապես բեռնաթափել վենեսուելական բանտերը, որոնք չափից ավելի խիտ են «բնակեցված» հանցագործներով (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը):