Մահապատիժը կարող են վերականգնել


Բրիտանացի խորհրդարանականներն իրենց համերկրացիներին առաջարկել են քվեարկել առավելագույն պատժի վերականգնման օգտին: Մահապատժի վերականգ նումը կվերաբերի միայն երկու հանցատեսակների. երեխաների և ոստիկանների սպանությանը: Համաժողովրդական քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային հանրագրով: Եթե առաջարկությանը հավանություն տա 100 հազարից ավելի մարդ, ապա այն կքննարկվի համայնքների պալատում: Մահապատիժը վերադարձնելու նախաձեռնությունը խորհրդարան է մտել սըր Ջորջ Յանգի ջանքերով. այդ ուղղությամբ նա աշխատում է դեռևս 1998 թվականից: Հանրային քվեարկությունը ևս նույն խորհրդարանականի ծրագիրն է: Մեծ Բրիտանիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1964 թ.: Իսկ վերջնականապես այն վերացվել է 90¬ականներին: