Օբաման վտանգազերծում է իր երկիրը


Միացյալ Նահանգների նախագահը հրամանագիր է ստորագրել արտասահմանցի մի շարք պաշտոնյաների մուտքն իր երկիր արգելելու վերաբերյալ: - Նրանց թվում, ում մուտքն արգելվում է, բոլոր այն արտասահմանցիներն են, ովքեր ծրագրել, հրահանգել կամ օգնել են իրականացնել զանգվածային բռնության գործողություններ քաղաքացիական բնակչության նկատմամբ` ռասայական, սեռային սկզբունքներով, ինչպես նաև որոշակի ցեղային և սոցիալական խմբերի պատկանելիության, քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշումների սկզբունքով,¬ ասվում է Բարաք Օբամայի ստորագրած հրամանագրում: ԱՄՆ¬ի համար անցանկալի մարդկանց ցանկում ընդամենը 60 անուն է հիշատակված: Նախագահն այսպիսով զգուշանում է, որ «եղեռնի, էթնիկ զտումների և մարդու իրավունքների խախտումների մասնակցած անձանց մուտքն ԱՄՆ կարող է վտանգել Միացյալ Նահանգների հետաքննությունները»: Այս առնչությամբ երկրի ղեկավարը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը լիազորված է որոշել Ամերիկա մուտք գործողների «անցանկալիության» աստիճանը: Հանձնաժողովի գործունեության պատասխանատու է նշանակվել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: