Արդեն` օրինական ամուսիններ


Սերը հաղթեց, թե՞ «սկզբունքը»` դժվար է ասել. բայց «Сегодня»¬ն Գալկինի մոսկովյան շրջապատից ճշտել է, որ 62-ամյա Ալլա Պուգաչովան և 35 տարեկան հումորիստ Մաքսիմն արդեն գրանցել են իրենց ամուսնությունը: Արարողությունն էլ տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Մոսկվայում: - Ալլան և Մաքսիմը դա ցանկանում էին անել դեռևս ապրիլին` Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան նախօրյակին (Պրիմադոնայի էքս-ամուսինն ապրիլի 30¬ին նշել է իր ծննդյան 44¬րդ տարեդարձը),¬ ասել է լրատվության աղբյուրը:¬ Բայց այն ժամանակ ինչ¬որ բան չստացվեց: Այնպես որ` հարաբերությունները գրանցել են միայն հիմա: Հայտնի չէ, թե ովքեր են եղել աստղային զույգի վկաները: Իսկ Պուգաչովայի մերձավորները ոչ հաստատել, ոչ էլ հերքել են լուրը: Փոխարենը նրա մոսկովյան շրջապատից լրատվամիջոցին ասել են, որ այդ գործում մեծ դեր են խաղացել փողերը: - Ալլան փողերի մեծ մասը ներդրել է Մաքսիմի առանձնատան կառուցմանը. չէ՞ որ դա հսկայական շինարարություն է,¬ ասել է նույն աղբյուրը:¬ Գումարած` նրանք ընդհանուր բիզնես, ընդհանուր դրամական ներդրումներ ունեն: Այդ պատճառով` նրանց գրանցվելը լիովին սպասելի էր: Նրանց հարաբերություններում ֆինանսական կողմը չի ստիպում, բայց ենթադրում է ընտանիք կազմել: Այնպես որ, կարելի է ասել` Ալլայի հետ գրանցվելն առաջ կմղի ընտանեկան բիզնեսը: Մաքսիմ Գալկինի առանձնատունն (դա դղյակ է) իսկապես ծախսատար օբյեկտ է: Այդ հսկայական 6 հարկանի` կարմիր աղյուսից, մարմարապատ շենքն արժեցել է 10 միլիոն եվրո: Իսկ ներքին հարդարանքի համար ծախսվել է ևս 30 միլիոն: - Ես փող չունեմ. բոլորը տան վրա է ծախսվել,¬ «հպչՏՊվя»¬ին տված հարցազրույցում կիսակատակ ասել է Մաքսիմը: Ի դեպ, Ալլա Բորիսովնան Մաքսիմի դղյակ է տեղափոխվել հուլիսի վերջին ու չնայած սենյակների հարդարման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց նա արդեն այնտեղ հյուրեր է ընդունում: