Վարկանիշի անկում. ի՞նչ անել


Միջազգային ընկերակցությունը փորձում է գնահատել, թե ԱՄՆ¬ի ֆինանսավարկային հեղինակության անկումն ինչպես կանդրադառնա համաշխարհային տնտեսութ յան վրա: Շաբաթ օրը Չինաստանը դատապարտել է «պարտքի կախվածությունը», որով տառապում է Միացյալ Նահանգները և նախազգուշացրել է, թե Վաշինգտոնը պետք է հասկանա, որ փոխառություններն ավելի շատ չեն օգտագործվել` տնտեսական խնդիրները լուծելու: «Սինխուա» պետական լրատվական գործակալության հրապարակած մեկնաբանությունները, դատապարտելով ԱՄՆ¬ին, պնդում են, որ աշխարհը նոր կայուն արժույթի կարիքն ունի (տեղեկացրել է թՏսՏր ԸՎպՐՌՍՌ¬ի նորությունների ծառայությունը: Այլ պետությունների արձագանքն ավելի զգուշավոր է: Չինաստանից հետո Ճապոնիան ԱՄՆ¬ի երկրորդ խոշորագույն վարկատուն է և հայտարարել է, որ ֆինանսավարկային վարկանիշի անկումը չի ազդի Տոկիոյի` ամերիկյան արժեթղթերի ներդրումային քաղաքականության վրա: Հարավային Կորեան հաղորդել է, որ խնդիրը կքննարկվի երկրի Կենտրոնական բանկի կառավարիչների նիստում ու նաև կոչ է արել խուճապի չմատնվել: Աշխարհում առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող Հնդկաստանն իրավիճակը որակել է «ծայրահեղ տխուր»: Սակայն երկրի ղեկավարները հրաժարվել են ավելի հանգամանորեն մեկնաբանել` նշելով, թե ժամանակ է հարկավոր` լրացուցիչ վերլուծության համար: Ռուսաստանն ընդգծել է, որ AAA (բարձրագույն) և AA+ (նվազած) վարկանիշների միջև եղած տարբերությունն առանձնապես նշանակալի չէ: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուենն աջակցություն է հայտնել ԱՄՆ¬ին` նշելով, որ Փարիզը հավատում է Վաշինգտոնին` տնտեսությունը կառավարելու հարցում: Աշխարհի խոշորագույն տնտեսությունները միավորող Մեծ Յոթնյակի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այդ կառույցում ընդգրկված պետությունների ֆինանսների նախարարները ծրագրում են առաջիկայում քննարկել Միացյալ Նահանգներում ստեղծված իրավիճակն ու Եվրագոտու երկրների պարտքային ճգնաժամը: