Հա՞ որ...


Հեռուստաընկերությունները որոշել ու յուրովի լուծում են գտել իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգում ընդգրկված հարցերից մեկին: Ինչպես հայտնի է, ՀԱԿ¬ն առաջարկել էր նախընտրական շրջանում ավելացնել քաղուժերին տրվող անվճար եթերաժամանակը, ինչը կոալիցիայի հավանությանն էր արժանացել, ու արդեն ելքեր էին որոնում` խնդիրը լուծելու ուղղությամբ: Պակաս խանդավառված չէին նաև առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվող մյուս քաղուժերը: Միգուցե երկխոսության ընթացքում տեղի ունեցած քննարկումներից անկախ, բայց տեղական հեռուստաընկերություններն արդեն բարձրացրել են գովազդի գները: Նշվում է, որ մեկ րոպեն արժենալու է մինչև 600 հազար դրամ, ինչը շատ քաղուժերի դեպքում արդեն իսկ կասկածելի է դարձնում` կկարողանա՞ն նրանք ընդհանրապես օգտվել վճարովի հեռուստաեթերից, թե՞ ոչ: Ամեն դեպքում, հեռուստաընկերությունների վրա ներազդելու հնարավորություն չկա, քանի որ դրանք մասնավոր են: Դրանց սեփականատերերն էլ չեն ցանկանում կորցրած լինել մեծ գումարներ աշխատելու` մի քանի տարին մեկ ընձեռվող հնարավորությունը: Թեև նման բարձր գինը կասկածելի է դարձնում որոշ քաղուժերի` վճարովի գովազդից օգտվելու հնարավորությունը: Նրանք էլ, պարտվելու դեպքում, տարփողելու թեմա կունենան: Կստացվի` անվճարունակությունն` ինքնաարդարացում