ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԶԼՄ ԴԱՇՏ


ՀՀ նախկին արգործնախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Վարդան Օսկանյանը, ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրներից, հիմնում է ինտերնետային հեռուստատեսություն, որը թողարկելու է լուրեր և քաղաքական մեկնաբանություններ: Թե նախկին դիվանագետի ինչի՞ն է պետք հեռուստատեսության ստեղծումը` հեշտ չէ բացատրել, սակայն ակնհայտ է, որ երբեմնի նախարարն այժմ էլ կամենում է իր վարած «կոմպլիմենտարիզմի» քաղաքականությունը բերել լրատվական դաշտ և շարունակել հայ ակնդրին համոզել, թե ամենաճիշտ դիրքորոշումը կոմպլիմենտարն է, որը Հայաստանին տարավ դեպի մեկուսացում և զրկեց ավանդական մի շարք բարեկամներից: