Ա˜Յ ՔԵԶ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ


Ինչպես պարզվեց, Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարի աշխատավարձը կազմում է 6 միլիոն 200 հազար դրամ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինը` 1 միլիոն 350 հազար դրամ, ֆինանսական հաշտարարինը` 1 միլոն 200 հազար դրամ... Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձն ընդամենը 400 հազար դրամ է: Թե ով է սահմանել այս աշխատավարձերը` դժվար է ասել, սակայն հազիվ թե այս ցուցանիշները բխեն ՀՀ Սահմանադրության այն դրույթից, թե մեր երկիրը իրավական ու սոցիալական պետություն է: Սահմանված նվազագույն աշխատավարձը` 32 հազար 500 դրամ, 184 անգամով զիջում է ԱՄՀ-ի տնօրենի ամսավճարին...