Տհաճ անակնկալ Թուրքիային


 

Պաշտոնական Թեհրանի և Անկարայի միջև վերջին լարվածությունների արդյունքում իրանական իշխանությունները երեկ ժամանակավորապես չեղյալ են հայտարարել Թուրքիայի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը` դա պայմանավորելով Իրանում այս ընթացքում մի վեհաժողովի անցկացմամբ:

Անկարայում այս որոշման մեջ Թուրքիայի դեմ ուղղված դիտավորություն են տեսնում` շեշտելով, թե հիշյալ վեհաժողովի նախորդ գումարումների ժամանակ Իրանը որևէ երկրի հանդեպ նման վերաբերմունք չի դրսևորել:

Նշվում է, որ Իրանի այս որոշման ընդունումից հետո Թուրքիայի և Իրանի սահմանակետերում հսկայական հերթեր են գոյացել:

Հիշեցնենք, որ Իրանի բարձրաստիճան զինվորականները սիրիակա արնահեղությունների պատասխանատու էին հայտարարել Թուրքիային: Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էլ կարծիք էր հայտնել, թե Սիրիայից հետո իրադարձությունները կծավալվեն Թուրքիայում, ինչը մեծապես անհանգստացրել է թուրք իշխանավորներին: