ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ԷԼ ՈՒՆԻ


 

Պարզվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼԻՆՍԻ հիմնադրամի գլխավոր համակարգող Արտաշես Թումանյանն իր բազմաթիվ հարստությունների կողքին նաև ՀԷԿ ունի: Եվ դա էլ շարքայիններից ու աննշաններից չէ, այլ նշանավոր Ձորագէսն է, որը սեփականաշնորհվել է նախկին պաշտոնյայի կողմից:

Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանի ամենամեծ ՀԷԿ-երից մեկը գրանցվել է որպես փոքր. այսինքն, ամեն ինչ արվել է, որպեսզի կարգավիճակի փոփոխմամբ հնարավոր լինի կրճատել հարկերն ու մեծացնել գերշահույթը:

Ժամանակ առաջ Արտաշես Թումանյանը չափազանց հուզվել էր, երբ լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով իրականացված մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքներին, ի ցույց դրել որոշ «անհամաձայ նություններ» ծախսված գումարների ոլորտում: Հիմա երևի նա այլևս չզարմանա, որովհետև աստիճանաբար ակնհայտ է դառնում, թե ինչու են ուռճացվել այդ ծրագրի ծախսերն ու նույն տրամաբանությամբ ինչպես է ՀԷԿ-ը գրանցվել փոքր:

Նշենք նաև, որ պարոն Թումանյանը զբաղվում է հանքարդյունաբերությամբ ևս: