ՈՐՆ Է ԵԼՔԸ կամ ԻՆՉ ԱՆԵԼ


Համազգային քննարկման է ներկայացվում «Համախմբման ուղի» գրքերի շարքից (մոտ քառասուն անվանում) արդեն լույս տեսած առաջին երկու` «Քաղաքն ու վիշապը» և «Որն է ելքը կամ Ինչ անել» գրքույկները: Նրանցում քննարկվում են ազգային համախմբման գործընթացի կազմակերպման, ճշմարիտ ընտրանու կայացման և ազգային հայեցակարգի ստեղծման հույժ կարևոր հարցեր: Ստորև բերվում են հատվածներ երկրորդ գրքույկից: Հեղինակը սիրով կարձագանքի հետաքրքրվողների հարցերին և առաջարկներին: Երբ կորցնում են Ճանապարհը` մնում է առաքինությունը. երբ կորցնում են առաքինությունը` մնում է բարոյականաթյունը. երբ կորցնում են բարոյականությանը` մնում է օրենքը. երբ կորցնում են օրենքը` մնում է սովորույթը: Իսկ սովորույթը բարոյականի արտաքինն է միայն և նրանից սկսվում է այլասերումը (Հին իմաստություն): Մենք էլ ամեն ինչ գիտենք, ավելի ճիշտ, մեզ թվում է, որ համարյա ամեն ինչ գիտենք: Իսկ եթե որևէ բան չգիտենք, ապա դա պարզապես չենք կարևորում և համոզված ենք, որ պետք եղած դեպքում անպայման կիմանանք: Առարկություն չընդունող տոնով և կեցվածքով մեր ծանրակշիռ կարծիքն ենք պնդում երկրի ղեկավարների, մեր ծանոթների սխալների և ամեն ինչի մասին: Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի և մեզ հետաքրքրող ժողովուրդների բնավորությունը: Մենք, հատկապես քաղաքական գործիչները, գիտենք, թե ինչպիսին պիտի լինի մեր արտաքին ու ներքին քաղաքականությունը, ինչպես ապահովել ազգային անվտանգությունը և զարգացնել գիտությունը, մշակույթը, տնտեսությունն ու սպորտը: Գիտենք` ինչպես պետք է դաստիարակել երեխաներին, ինչպես ճիշտ սնվել, գիտենք պատմական և արդի երևույթների պատճառները, ինչ է հնարավոր և անհնար անել, ինչումն է մեր անձնական և ազգային շահը, արդյոք գույություն ունի՞ Աստված և, եթե այո, ապա ինչ ծրագրեր է իրականացնում և այլն, և այլն: Մեզ համար բոլոր կարևոր, ինչպես նաև ոչ այնքան կարևոր հարցերի շուրջ պատրաստ ենք անհաշտ վիճել ցանկացած ընդդիմախոսի հետ ու բանավեճի արդյունքում, սովորաբար, մեր կարծիքը չի փոխվում: Ավելին` հաճախ գտնում ենք մեր սկզբնական դիրքորոշումը հաստատող նոր հիմնավորումներ, սակայն գոյություն ունեն տարբեր երևույթների մի զգալի շարք, որոնց վնասակարությունը ընդունում են համարյա բոլորը: Օրինակ` կաշառակերությունն ամբողջ աշխարհում և սպառնալից մեծ չափերը մեր երկրում, համատարած սուտն ու կեղծիքը, եսակենտրոնությունն ու նյութապաշտությունը, օրինազանցությունն ու բարոյազրկությունը, սոցիալական լարվածությունն ու մարդու արժանապատվության նվաստացումը, փոխադարձ անվստահությունը և, հատկապես, թերահավատ վերաբերմունքն իշխանությունների և քաղաքական գործիչների նկատմամբ, ինքնօտարացում, հոռետեսությունն ու աշ_ խարհայացքային ապակողմնորոշումը և այլն: Վերոշարադրյալն արտաքին դրսևորում է, ինչ-որ խորքային պատճառների հետևանք է: Այդ ի՞նչ պատճառներ են, որ երկրում ու ամբողջ աշխարհում առկա իրավիճակը դժգոհություն է առաջացրել ու մարդիկ ձգտում են արդարության, բայց չեն գտնում այն: Առանց այդ հարցի համոզիչ պատասխանն ունենեալու, դժվար է (եթե ոչ անհնար) ելք գտնել: «Քաղաքն ու վիշապը» հայտնի առակը վերածող գրքույկում մարդիկ փորձում էին որևէ տրամաբանական բացատրության տալ ողբերգությանը, գտնել իրենց բաժին ընկած չարիքի գաղտնի կամ ակներև պատճառ: Քաղաքի բնակիչները` և կրթված, խելացի, և հավատացյալ, և հայրենասեր փնտրում և, իհարկե, գտնում էին պատճառը, բացատրում էին ստեղծված իրավիճակի շարժառիթը: Բնականաբար յուրաքանչյուրը համոզված էր, որ հենց ինքը կարողացավ գտնել նրանց պատահած արհավիրքի իսկական պատճառը, որ իր աոաջարկած վարկածը ճիշտն է: Ինչպես ցույց տվեց հետագա զարգացումը, միայն Իմաստունը գիտեր առկա իրադրության ճշմարիտ պատճառը, իսկ մյուսները սխալվում էին: Մեր ժողովուրդն էլ շատ ունի կրթված, խելոք մարդիկ, որոնք նշում են և հիմնավորում երկրում ու աշխարհում առկա վիճակի պատճառները: Սակայն, քանի դեռ չկա կարգին, պատասխանատու, հայրենասերների կողմից ճանաչված, իմաստուն ատյան կամ միասնական մարդկանց խումբ, որի ծանրակշիռ և հեղինակավոր կարծիքը լուրջ ու պատշաճ ուշադրությամբ կընդունվեր բոլոր բանական, մտածող մարդկանց կողմից, խելոք մարդկանց բանավեճերը դժվար թե ստանան բոլորիս կողմից ակնկալվող կառուցո ղական ընթացք, որ մեր կյանքում տեղի ունենան էական դրական փոփոխություններ: Ուրեմն` ո՞րն է ելքը, մենք ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս գտնել ճշմարիտ և միաժամանակ գործնականում հաղթահարելի ՃԱՆԱՊԱՐՀ դեպի արդարություն ու արժանապատիվ կյանք: «Քաղաքն ու վիշապը» գրքույկում ստեղծված իրավիճակից դուրս գալու վեճերը ավելի բուռն էին, քան պատճաոների փնտրտուքը: Յուրաքանչյուրն առաջարկում էր խնդրի լուծման ամենահուսալի և ճիշտ եղանակը:««Ամենագետներն ու խորհրդատուները վխտում են շուրջբոլորը: Յուրաքանչյուրը բոլոր խնդիրների լուծումն ունի: Նրանք չեն հաղթահարել իրենց սեփական խնդիրները, բայց «գիտեն» լուծման եղանակները խոշոր խնդիրների` քաղաքի, ազգի, մարդկության»: Եվ դարձյալ, ճիշտ լուծումը գիտեր միայն Իմաստունը և նրա ուղղորդմամբ և օգնությամբ այն իրականացավ: Երկու գլխավոր հարցերին` խորքային պատճառի և ելքի ճանապարհի մասին պատասխանելիս, մեր կարծիքները բազմաբնույթ են և տարբեր: Սա բացատրվում է նրանով, որ քննարկումների ու բանավեճերի ժամանակ արտահայտված կարծիքներն ու համոզմունքները բազում մարդկային որակների ընդհանուր հանրագումարն է: Նրանցից են` քննարկվող նյութի իմացության, ավելի ճիշտ, չիմացության չափը, հոգեհարազատ արժեքների համակարգը, բարոյականությունը, կյանքի փորձը, մտքի ճկունությունն ու վերլուծական ընդունակությունները, մտավոր ներըմբռնումը, անձնական շահը, խառնվածքը, հավատը, հավակնությունները, աշխարհայացքը` պատկերացումներն աշխարհակառույ ցի և նրա օրինաչափությունների մասին և այլն: Մարդկային որակների, գիտակցության մակարդակների ահռելի տարբերությունը, մարդկային հարաբերությունները խիստ բարդացնող փաստ է: Ոմանք մոտ են տիեզերական գիտակցության, իսկ մյուսները նույնիսկ չեն հասել քարանձավային գոյակցության աստիճանի: Համաձայնվենք, որ բազմաբյուր տարաուղղված մարդկային որակների դրսևորումների առկայությամբ դժվար է պատկերացնել այլ արդյունք; Գոյություն ունի՞, արդյոք, համազգային նշանակությամբ գեթ մեկ հարցի պատասխան, որի հետ մենք բոլորս առանց երկար բանավեճերի համաձայնվենք կամ, գոնե, չհակառակվենք: Պարզվում է, որ ունի, և այդօրինակ փաստը ունի կարևոր, սկզբունքային նշանակություն: Ահա այդ հարցն ու պատասխանը. Հարց. «Ո՞րն է այն անհրաժեշտ պայմանը, որի դեպքում մենք կհայտնվենք ցանկալի վիճակում` կլուծվեն մեր ազգային խնդիրները և կիրականացվեն մեր բաղձալի, վեհ երազանքները»: Պատասխան. «Այդ պայմանը` ազգային համախմբումն է»: Հրաշալի է: «Ո¯վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Դժվար է գտնել որևէ հայի, որ ժխտի այս բոլորիս քաջ ծանոթ միտքը: Ամբողջ բարդությունը դրանում է, թե ինչպե՞ս համախմբվենք: Հայ հասարակությունում պարզ արտահայտված է նոր հոգևոր-մտավոր հասարակական-քաղաքական ուժի պահանջը, ուժի, որը կկարողանա կազմակերպել և գլխավորել ազգային համախմբման Շարժումը: Բնականաբար, եղել են ու կան համախմբման նախաձեռնողներ և կոչեր: Համախմբման կոչողներն ակնարկում կամ ուղիղ ասում են` «Եկեք իմ հետևից: Համախմբվենք իմ կազմակերպության (կառավարության, կուսակցության, խմբի) շուրջ: Ես գիտեմ փրկության ճանապարհը, մենք ունենք լավագույն, իրատես հայեցակարգ (գաղափարախոսութ յուն, ծրագիր, ուսմունք)»: Բնական է, որ նման պարզունակ մոտեցումը մարդկանց չի համոզում, նույնիսկ վանում են թեր հիմնավորված անթաքույց նկրտումներն ու հավակնությունները: Ինչն էր տապալում և շարունակում է տապալել հայության համախմբման փորձերը` սա առանձին քննարկման հարց է: Այդպիսով` ցանկալի վիճակի հասնելու համար մեզ անհրաժեշտ է` ազգային համախմբում, ազգային ճշմարիտ ընտրանի, որը կազմակերպելու և գլխավորելու է համախմբման գործընթացը, և ազգային հայեցակարգը: Օրինաչափ է, որ այդ երեք հիմնարար պայմանները փոխկապակցված են` բխում են մեկը մյուսից և որևէ մեկը առանց մյուս երկուսի գոյություն չի կարող ունենալ: Իսկապես որ, հայեցակարգ ի վիճակի է ստեղծել միայն ընտրանին (Իմաստունը «Քաղաքն ու վիշապը» առակից): Կայանալու ընթացքում նա պարտավոր է ներկայացնել հայեցակարգ և նախաձեռնել ազգային համախմբում` հայության համաշխարհային կազմակերպվածությանը ուղղված Շարժում: Իսկ համախմբում առանց համակարգող ճշմարիտ ընտրանու և խորքային հիմնավորված հայեցակարգի պարզապես անհնար է: Գերխնդիրները լուծելու համար ազգն ունի շատ միջոցներ` բազմազան կազմակերպություններ հայրենիքում և սփյուռքում ու ամենահզոր միջոցը` պետությունը: Սակայն, տարբեր պատճառներով, որոնց կանդրադառնանք հետագայում, նրանք բոլորը միասին դեռ ի վիճակի չեն լուծելու մեր գերխնդիրները: Ինչպես արդեն ասվել է` ցանկալի վիճակի հասնելու համար մեզ հայերիս, նոր էության ու մակարդակի միջոց է անհրաժեշտ` ընտրանի, հայեցակարգ, համախմբում: Այսպիսով, համախմբման Շարժումը պետք է սկսվի և ծավալվի ազգի ինքնակազմակերպման ճիգերի արդյունքում, իսկ պետությունն ու բազմաթիվ կազմակերպությունները, ինչքանով թույլ կտան նրանց ղեկավարների մարդկային որակները, կատարեն իրենց հոգու պարտքը և սատարեն համախմբման գործընթացին ոգեղեն, մտավոր և նյութական ներունակությամբ, այլ ոչ թե փորձեն թելադրել սեփական պատկերացումները: Համախմբման գործընթացի մասնակիցների միջից ի հայտ են գալու ապագա ընտրանու թեկնածուները: Ընտրանու թեկնածուներ կլինեն այն մասնակիցները, որոնք առավել կբավարարեն հետևյալ մարդկային որակներին` պատասխանատվություն, անաչառություն, հայրենասիրություն, ազնվություն, սեր, խելք, գիտելիք, արիություն, բացազատություն, ներըմբռնում, հավասարակշռություն, զոհողություն, ապաշխարելու ունակություն և այլ ոգեբարոյական հատկություններ: Թվարկած մարդկային որակների էությունը պարզ է թվում, սակայն, տարըմբռնումը նվազեցնելու համար, դրանց իմաստը հետագայում կբացվի և կհստակեցվի: Առավել ևս, որ դրանք ընտրանուն ճանաչելու որոշիչ գործնական չափանիշներն են: