Նոր «սառը պատերազմի» կանխատեսում


Այն էլ` Ռուսաստանի ու Ամերիկայի միջև£ Պայքարը կծավալվի Արկտիկայի չյուրացված պաշարների շուրջ, որոնց արդյունահանումն ավելի իրատեսական է դառնում համատարած տաքացման և նոր տեխնոլոգիաների շնորհիվ£ Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ, հետազոտական մի շարք գրքերի հեղինակ (այդ թվում և «Ոսկե տենդ Արկտիկայում», «Նավթի որսորդները») Ռոջեր Հովարդը£ - Հալչող սառույցները լիովին շահագործելի կդարձնեն արկտիկական ածխաջրածնային խոպանը, որը մի շարք փորձագետների գնահատմամբ կազմում է համաշխարհային նավթի չհետախուզված պաշարների 13 %¬ը և բնական գազի 30 %¬ը£ Արդեն այսօր «Արկտիկական հնգյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա, Կանադա և Դանիա) ձգտում է նշաձողեր ամրացնել այդ տարածքներում£ Եվ կարելի է միայն քաղաքական բախումների ուժգնացում սպասել,¬ ասել է Հովարդը£