Հայրական «ապտակ»` մուրճով


Որոշելով որդուն հրաժարեցնել հարբեցողությունից, թոշակառու զինվորական Մոնաստիռնին ծեծելով սպանել է հարազատ զավակին ու նրա ընկերոջը£ Ողբերգական այս դեպքից ոչ շատ առաջ ընտանիքի մայրն իր 13-ամյա կրտսեր տղայի հետ Գերմանիա է մեկնել` «Սկոռպիոնզ» համույթի համերգին ներկա գտնվելու£ Մյուս 3 որդիները մնացել են հոր հետ£ Նրանցից Օլեգի ու թոշակառու հոր հարաբերությունները լարվել են` գարեջրի հանդեպ որդու թուլության պատճառով£ Ընկերոջ` մանկավար ժական ինստիտուտի ուսանող Իգորի հետ նրանք մի քանի շիշ գարեջուր են տուն բերել£ Հոր հանդիմանանքին տղան կտրուկ է պատասխանել` թե ինձ հանգիստ թող£ Վիրավորված ծնողն էլ տան մառանիկից վերցրել է մուրճն ու մի հարվածով փշրել Օլեգի գանգը£ Իգորը փորձել է պաշտպանել ընկերոջը և մուրճի մի հարվածով էլ ինքն է կնքել մահկանացուն£ Այդ պահին բնակարանում է եղել գազազած հոր մյուս որդին (21-ամյա), և որդեսպան հայրն ակամա այդ վկային ստիպել է օգնել իրեն` դիակներից ազատվելու£ Ու մինչ նրանք զոհերի մարմինները կտեղավորեին սեփական «Գազելում», զբոսանքից վերադարձել է 3¬րդ եղբայրը` հոր ստիպմամբ միանալով սև գործին£ Սոլնեչնոգորսկի մերձակա անտառում մարդասպանն իր իսկ ձեռքով «եղբայրական» գերեզմանափոս է փորել ու «հողին հանձնել» զոհերին, իսկ ավագ որդին պահակել է ճամփեզրին£ Հաջորդ օրը Մոնաստիռնին միլիցիայում հայտարարություն է գրել սիրելի զավակի անհետացման մասին և երկու օրից հայտնվել Վորոնեժի մարզի գյուղերից մեկում ապրող մոր տանը£ Ակամա վկա դարձած եղբայրներն, իհարկե, լռել են` հոր ահից, սակայն խուզարկուներին զարմացրել է, որ չմխիթարվող որդեկորույս հայրիկն այդքան հապճեպ հեռացել է մոսկովյան բնակարանից£ Հենց մոր տանն էլ ձերբակալել են նրան£ Իսկ անտառի խորքում մարդասպանի փորած գերեզմանի տեղը «Գազելի» անվահետքով գտել է Զելենոգորսկի դատախազության քննիչներից մեկը£