«Քառակուսուց» անդին


Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) գործունեության մասին մոտավոր պատկերացում ունեի մինչ «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» IV փառատոնի (նախագահ` Գագիկ Ղազարէ) ընթացքում անմնացորդ ներգրավվելս: Մայրաքաղաքային մշակութավազքում մշտազբաղ` ընդամենը 2 առիթ էի մինչ այդ ունեցել անմիջականորեն առնչվելու ՆՓԱԿ-յան առօրյային: Մեկը` Խաչիկ Չալիկյանի «համազգային» մշակութային տագնապի կանչով, որից ստացած իրական տպավորություններս անկեղծորեն կիսել եմ «Ավանգարդ»-ի ընթերցողներիս հետ. հիշո՞ւմ եք, իր ֆիլմի («ա-լյա» Փարաջանով) ցուցադրությունը Չալիկյանը փորձել էր ծառայեցնել սեփական անտեսվածության դեմ հրապարակայնորեն բողոքելուն` անհաջող քողարկելով անձնական նկրտումները արդի հայ մշակույթը գավառայնության ճահճացնող գերիշխանությունից փրկելու վերամբարձ ահազանգի սքեմի ներքո: Երկրորդ առիթը Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհու» առաջնախաղն էր Արթուրո Սայանի բեմադրությամբ: Կամերայինի դերասանախմբում հաստատված երիտասարդը ռեալ հնարավորություն էր ստացել ՆՓԱԿ-ում փորձարկելու ԵԹԿԻ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում ձեռք բերած բեմադրական հմտությունները իր դիպլոմային աշխատանքի վերաբեմավորմամբ: Ներկայացումից հետո ինքնաբուխ ծավալված հախուռն քննարկումը լույս սփռեց ոչ միայն սկսնակ բեմադրիչի հետագա աշխատանքի, այլև տեղի կինոթատերական նախագծերի հեղինակ, ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Ղազարէի (Ժիրայր Ավետիսյանի արվեստանոց) ՆՓԱԿ-յան 8-ամյա գործունեության բովանդակության վրա: Վերջինիս հիմնառանցքը կազմող «Մեկ կադր-մեկ րոպե» միջազգային ամենամյա կինոփառատոնը 2003-ից է ուրույն նպատակամղվածությամբ իր տեղը գտել մեր մշակութային կյանքում: Մեկնարկելով որպես մոնտաժի բացառումով արված մեկ րոպեանոց ֆիլմերի երիտասարդական բաց կինոհամաժողով` «ՆՓԱԿինոն» շուտով ընդլայնեց ձևաչափերը: «Կինո առանց սահմանի» ֆիլմացանկում հայտնվեցին տարաբնույթ աշխատանքներ` դեբյուտայինների գերակայությամբ հավաստելով նոր անունների բացահայտմանը միտվածությունը: 1996-ին անդրանիկ 3 փորձառական ներկայացումներով (բեմադրիչ և համադրող` Վահագն Գալստյան) թատերագործունեությունը սկսած խմբի «չորեքշաբթիներով» հող նախապատրաստվեց երկրորդ ՆՓԱԿ-յան փառատոնի ձևավորման համար: Գաղափարը ծնվեց 2001-ին, «Ճամփորդող» թատերանախագծի հյուրընկալմամբ: Փարիզից Երևան ուղևորված այս արտասովոր երթին մասնակցում էին 18 թատերախմբեր Արևելյան Եվրոպայի 17 երկրներից: Երկրից երկիր ճամփորդող նրանց բազմալեզու թատերախաղերը, ներկայացվելով 21 քաղաքներում, արվեստասերներին հետաքրքրեցին արտառոց նախապայմանով` 1,07 քառակուսի մետր բեմատարածքում մեկից ավելի դերասանների կատարմամբ խաղարկվում էին 7 րոպեանոց ներկայացումներ£ Նորարարական հակումները առաջին իսկ` Հարոլդ Փինթերի «Վերելակ» բազմամեդիա ադապտացիայով (2000 թ.) երևակած Գագիկ Ղազարէն, ով այնուհետև տեղի թատերախմբով զարգացրեց բեմադրական երևակայության սահմանները Չեխովի, Չարենցի, Բեքեթի, Իոնեսկոյի, Սարտրի, Շեքսպիրի և այլոց գործերի նորաոճ թատերայնացումներով, կյանքի կոչեց «Մեկ քառակուսի մետր» փառատոնը, որով նոր անունների բացահայտման ՆՓԱԿ¬յան թատերապրպ տումները խթանվեցին£ Հայաստանում և ԱՄՆ¬ում գրանցված, 92¬ից ժամանակակից արվեստի թանգարանում Սոնյա Պալասանյանի կազմակերպած «9»-ի ցուցահանդեսով երևանյան գործունեութ յունը սկսած, շահույթ չհետապնդող բարեգործական այս կազմակերպության տարեգրության մեջ, «Ռոբերտ Պողոսյան և զավակներ» հիմնադրամի առաջատար կայացնող ուժով, կատարողական արվեստի համակողմանի աշխուժացմանը միտված նոր փուլ է արձանագրվում£ Ռեալ նախադրյալներ են մտահղացվում արհեստավարժ և սիրողական արվեստագետների համագործակցության խթանման ու սերտացման համար£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ