Զրկել ՌԴ քաղաքացիությունից


Վրաց արտգործնախարար Գրիգորի Վաշաձեն Ռուսաստանի քաղաքացի է: Եվ նրան դրանից զրկելու առաջարկով անցած շաբաթ հանդես է եկել Պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարովը (ազգությամբ հայ): - Ես չեմ սխալվում,- ասել է պատգամավորը:- Վրաստանի արտգործնախարարը Ռուսաստանի քաղաքացի է: Եվ նա ոչ միայն նախարար է, նա Սահակաշվիլիի մերձավոր ների թիմի անդամներից է, ով շրջում է հետխորհրդային երկրներում և ցանկանում է ստեղծել հակառուսական այսպես կոչված լրատվական հրովարտակ: Եվ ընդհանրապես, նրա բազմաթիվ ելույթներում հնչել են մեր երկրի հասցեին կոշտ վիրավորանքներ: Նոնսենս է, որ այդպիսի մարդը համարվում է Ռուսաստանի քաղաքացի,- եզրահանգել է Բաղդասարովը: