Հրաշալի յոթնյակը


Ալեքսանդրիայում 27-ամյա կինը հաջողությամբ և միանգամից 4 տղա, 3 աղջիկ է ծնել: Յոթնյակը երևի շատ է շտապել լույսաշխարհ գալ, և նրանց ծնունդը վաղաժամ է ստացվել` կեսարյան հատումով, արյան փոխներարկմամբ: Այսքան «առատ» ծննդաբերությունը ոչ եզակի, բայց սակավադեպ երևույթ է: 2007¬ին մի ալժիրուհի նույնպես մեկեն 7 զավակ է ունեցել, սակայն նրանցից մեկը չի ապրել: Աշխարհում նմանատիպ 3 դեպք է արձանագրվել` երբ յոթնյակը հաջողությամբ ծնվել է, և բոլոր նորածիններն էլ` ողջ¬առողջ: