Արդար գունաբաշխում


35-ամյա աֆրիկուհի Ֆլորենսը երկվորյակ որդիներ է ծնել` սպիտակամորթ գերմանացի ամուսնուց: Նորածիններից մեկը մոր նման սևամորթ է, մյուսը` հոր պես սպիտակամաշկ: Փորձագետները պնդում են, որ այդքան տարբեր արտաքինով երկվորյակներ ծնվում են միլիոն դեպքից մեկ անգամ: Ֆլորենսն առաջին անգամ է մայրանում: Նրա զավակները` Լեոն և Ռայենը, իրարից տարբերվում են ոչ միայն մաշկի, աչքերի ու մազերի գույներով, այլ նաև բնավորություններով: