53 հազարանոց թոշակ կամ նպաստ


Այսպես կոչված պոռնոինդուստրիայի թագուհի Իլոնա Շտալերը` ճանաչված Չիչոլինա անվամբ, իտալական խորհրդարանում աշխատելու համար կստանա 53.000 դոլար նպաստ: Հունգարուհի պոռնոաստղի ապագա անհոգ ծերությունն այդ չափի գումարով է ապահովել Բեռլուսկոնիի կառավարությունը: Եվ դա` խորհրդարանում Չիչոլինայի մեկ ժամկետ աշխատանքի դիմաց: Շտալերը 1987-1992 թթ. եղել է Իտալիայի Լիբերտարիանական կուսակցության անդամ: Ուշագրավ է, որ այդ ընթացքում ևս նա շարունակել է նկարահանվել պոռնոֆիլ մերում. ընդհանուր հաշվով` շուրջ 40 կինոնկար մեծահասակների համար: Կինոյից բացի Չիչոլինան նշանավոր է նաև խելահեղ իր հայտարարություններով: Օրինակ, նա սեքսով զբաղվելու առաջարկ է արել Սադամ Հուսեյնին և Ուսամա բեն Լադենին: Ի դեպ, նրան նշանակված թոշակը համապատասխանում է սովորական խորհրդարանականներին տրամադրվող նպաստին: