Հոլանդացիք չեն ուզում ապրել Եվրագոտում


Նիդեռլանդցիների մեծ մասը կողմ է եվրոյի գոտուց դուրս գալուն և ազգային հին արժույթի վերականգնմանը: Հոռետեսական տրամադրությունները Եվրոպայում մեծանում են գլորվող ձնագնդի արագությամբ, և եվրոյի հանդեպ մարում է հավատը: Նիդեռլանդցիների մեծ մասը պահանջում է դուրս գալ եվրոյի գոտուց ու վերականգնել իրենց ազգային գուլդենը (տեղեկացրել է Reuters գործակալությունը` վկայակոչելով անցկացված հարցման արդյունք ները): Հոլանդացիներին հուզում է այն հարցը, թե ինչո՞ւ ազնիվ հարկատուների գրպաններից դուրս եկող գումարներով պետք է ապրեն չափից դուրս վատնող հարևանները: Իսկապես տրամաբանական հարցադրում է, որը հնչում է ոչ մեկ անգամ: Մայիսին հոլանդացիների 51 %¬ն էր պահանջում վերականգնել ազգային արժույթը, իսկ վերջինիս հարցումները փաստել են, որ այդ տեսակետին կողմնակից է 58 %¬ը: Դրա պատճառներից գլխավորը, թերևս, Եվրոպայում ու հատկապես Հունաստանում խորացող ճգնաժամն է: