Մաքսիմն արդեն մեծ է. Սերգեյն` ավելի ջահել


Ալլա Պուգաչովան որոշել է բաժանվել իր հերթական սիրեցյալից և նշանավոր հումորիստ Մաքսիմ Գալկինին խնդրել է… հավաքել իրերը: 62-ամյա Պրիմադոնան վճռել է ոչ միայն լքել 35-ամյա սիրեկանին, այլև նոր ալբոմով բեմ վերադառնալ: Վերջին ժամանակներում նա ոչ միայն չի աջակցում 10 տարի իր հետ ապրած Գալկինին, այլ նույնիսկ նրա ելույթներին ու հումորային ծրագրերին ներկա չի գտնվում: Նա վաղուց արդեն չի երևում նաև Գրյազ գյուղում Մաքսիմի կալվածքում, որտեղ նախկինում հաճախ էր լինում ու անձամբ էր հետևում կառուցվող դղյակի շինարարությանը և պատրաստվում էր այնտեղ ապրել: Պուգաչովայի մերձավորներն ասել են, որ նա որոշել է ազատ թողնել Գալկինին, որպեսզի սա վերջապես երեխաներ ունենա: Դե, իսկ ինքն էլ մենակ մնալ չի պատրաստվում և արդեն շրջում է նոր սիրեցյալի` 26-ամյա երգիչ Սերգեյ Սավինի հետ: Ու երևի պատահական չէր, որ հենց Սավինը հաղթեց «Ֆակտոր Ա» շոուում, որը հովանավորում էր Ալլա Բորիսովնան: Ավելին, Պրիմադոնան արդեն հասցրել է կես միլիոն ռուբլիով նկարահանել տալ Սավինի առաջին խտասկավառակը: Առաջիկայում Գալկին¬Պուգաչովա զույգը կազդարարի իրենց մտերմության ավարտը: Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ կմնան լավ բարեկամներ. Մաքսիմը չի մոռանում, թե կայացման ճանապարհին իրեն որքան է օգնել անցյալ դարձող սիրուհին: